Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/445

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

 Այս հրատարակութիւնների արժանաւորութեան մասին կարիք չը կայ երկար խօսելու․ ինքն ըստ ինքեան հասկանալի է, թէ կրթական որպիսի լաւ ձեռնարկներ կարող էին լինել դրանք ժամանակակից խաւար ու անգէտ հայութեան համար։ Ամստերդամի տպարանը իր ձեռնարկած գեղեցիկ գործերի շարքը լրացրեց 1704 թւականինւ տպված մի աշխատութեամբ, որ ունի հետևեալ վերնագիրը․ «Յոգնադիմի ասաուածաբանական, բարոյական և քաղաքական իրողութեանց սահմանք»։ Մի հաւաքական աշխատութիւն, որ այբուբենական կարգով պատմում էր զանազան գիտելիքներ ինքնակըթութեան համար։ Այսպէս էլ ասում է գիրքը «Ով դպրոցում չէ սովորել կամ փիլիսոփայութեան ասպարէզում չէ կրթել իր անձը, եթէ այս «սահմանները» ուսումնասիրէ, մեծ գիտութեան կը տիրանայ»։ Սյնուհետե ապարանը դարձեալ անցնում է հոգեշահ և բարեպաշտական գրուածքներին։ 1704–ին Ղուկասը տպագրում է իր հեղինակած «Պաշտօն Աստուածային» գիրքը, որ պաատրագի մեկնութիւնն է, իսկ 1705–ին․ երկրորդ տպագրութեամբ հրատարակվում է Վարդան Յունանեանի «Ձեռբածութիւն յերկինս» անունով թարգմանութիւնը, լատինացրած հայերէնի մի անճոռնի շեղջակոյտ, որ պիտի սովորեցնէր, թէ ինչպէս պէտք, է ապրել աշխարհում երկնաքաղաքացի դառնալու համար։

Այդ թւականից յետոյ գալիս է երկարատև անգործութեան մի շրջան։ Երևի Թովմաս, եպիսկոպոսի դրամական միջոցները սպառվել էին և