Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/447

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր, որ հայերէն լեզուն հնութեան կողմից նոյն, իսկ եբրայեցերէն լեզուից էլ նախապատիւ համարեց և ընդունեց, որ հայերէնը եթէ նոյի լեզուն էլ չէր, գոնէ անկասկած գոյութիւն ունէր աշատրակաշինութեան ժամանակ։ Այս միտքը XVIII դարում աւելի ես արծարծեցին Մխիթարեանները, որոնք այնքան առաջ գնացին, որ նոյն իսկ Ադամի լեզու յայտարարեցին հայերէնը։ Շրօդէր խօսեց նաև հայոց եկեղեցու դաւանութեան մասին, թարգմանելով «Խոսաովանիմք և հաւատամք» անունով աղօթքը մանրամասնր բացատրութիւեներով[1]։ Ամենից նշանաւոր հանգամանքն այն է, որ մինչդեռ հայ գիտունները արհամարհանքով էին վերաբերվում աշիւարհիկ լեզուին և սրբապղծութիւն էին համարում նրան ձեռք տալը, Շրօգէր գրաբարի քերականութեան հետ զբաղվեց և աշիսարհաբարի քերականութեամբ, նկաաի ունենալով գլխաւորապէս Գողթան գաւառի աշխարհաբարը, այսինքն այն, որ ամենից լաւ ծանօթ էը նրա ուսուցիչ Ղուկասին։ Աշիւարհաբարի մասին ճաշակ տալու համար հայագէտը զետեղել է իր գրքի մէջ երեք ընդարձակ խօսակցութիւններ, որոնց մէջ պատկերացած են հայ քահանան իր եկեղեցու ուղղափառութիւնը սլաշտպանելիս, հայ վաճառականը Ամստերդամում և վաճառականների խնջոյքը Ագուլիսում։ Երեք պատկերներն էլ գեղեցիկ նիւթեր են տալիս այն ժամանակվայ հայկական կեանքը ուսումնասիրելու համար։

  1. «Այս կտորը առանձին հրատարակվեց Լօնդօնում՝ 1788 թւականին։»