Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/451

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հարիւր զոյգ» ոտներ։ Բայց այդ ոտանաւորների մէջ մի առանձին բան չէ կարելի գտնել․ և առհասարակ Ղուկասը, իբրև կրօնական հեղինակ, նշանակութիւն չունի մեր գրականութեան մէջ։ Այսպէս, օրինակ, համարեա աննկատելի, մնաց նրա «Պատկերասէր Պատկերատևաց» գիրքը, որ տպվեց 1716 թւականին։ Աշխատութիւնը ցոյց է տալիս թէ որքան լաւ տեղեակ էր Ղուկասը թէ կրօնական գրքերին և թէ օտար լեզուներին, բայց գրուածքը կրում է սխօլաստիկ բնաւորութիւն, ապացուցանում է թէ պատկերները պէտք է պաշտել, թէ հրէական աւանդութիւնների մէջ եղած դէպքերը քրիստոնէական եկեղեցու պատկերն էին ներկայացնում, վիճում է հրէաների ու բողոքականների դէմ և այլն։

Այսպիսի աննշան գործունէութեամբ Ամստերդամի հայ տպարանը հասնում է 1717 թւականին, երբ Ղուկասը տպագրում է մի համառօտ Ժամագիրք վաճառականների համար ու դրանով էլ վերջ է դնում տպարանի գոյութեան։ Պարտատէրերը գրաւում են տպարանը և Վանանդեան նշանաւոր ընտանիքը կորչում է անյայտութեան մէջ՝ այնքան փայլուն գործեր կատարելուց յետոյ։ Տասներկու տարի անցնելուց յետոյ Մխիթար Սեբաստացին մի հայ վաճառականի միջոցով պարտատէրերից դնեց Նուրիջանեանների տառերի մայրերը և փոխադրեց Վենետիկ։ Այսպիսով Թովմաս եպիսկոպոսի տպարանը հայկական ամենահռչակաւոր տպարանի—Վենետիկի Մխիթարեան