այսպիսի տեսարան։ Արաբական գեղեցիկ նժոյգ հեծած մի տղամարդ մի բուռն քաջերի հետ յարձակվեց ներս խուժող թիւրքերի ահագին բազմութեան վրա, և սկսվեց կոտորածը։ Ձին, վէրք ստանալով, ընկաւ, բայց ձիաւորը շարունակեց կռւել հետիոտն: Սակայն, օսմանեան հեղեղի դէմ կանգնել չէր կարելի. վերջապէս այդ անվեհեր տղամարդն էլ. գետին փռվեց և մի կարճ միջոցում կորաւ դիակների կոյտի մէջ:
Դա Կոնստանտին XIII կայսրն էր։ Տեսնելով որ ամեն ինչ կորած է և չը կամենալով մնալ կայսր առանց կայսրութեան, նա հերոսի մահ էր որոնում ենիչէրիների սրերի տակ։Մեռաւ կայսրը և նրա հետ մեռաւ Բիւզանդիան, արևելեան այն ահագին պետութիւնը, որ մօտ հազար տարի գոյութիւն էր պահպանել Բօսֆօրի չքնաղ ափերում, որ այնքան շլացնող փառք և վիթխարի արատներ էր ցոյց տուել աշխարհին․․․
Նոյն օրը Կ․ Պօլսում հասատավեց Բիւզանդիայի յաջորդը։ Կէսօրին մօտ, արիւնոտ մայրաքաղաքի դռներով մուտք գործեց երջանիկ յաղթողը։ Մէհէմմէդ երկրորդն էր դա, քսան երեք տարեկան մի հերոս, որի նախնիքները՝ այդ օրից 150—200 տարի առաջ Փոքր Ասիայի լեռներում թափառող մի աննշան խաշնարած ցեղի առաջնորդներն էին։ Ո՞վ կարող էր կարծել թէ այդ վայրենիներին է վերապահված հաստատ իշխանութիւն հիմնել Եւրօպայի հարաւ-արևելեան անկիւնում—մի բան, որ դարերից ի վեր չէր աջողվել Դարեհներին, Քսէրքսէսներին, սասանեան և