է Գերվինուս[1]-պաարաստ էին պահանջել իրանց բաժին որսը և երբէք չէին համաձայնվի տալ իրանցից մէկին գլխաւոր բաժինը»։ Իսկ գլխաւոր բաժինը Կ. Պօլիսն էր։ Համաձայնութիւն կարող էր կայանալ Թիւրքիայի այս կամ այն կը կտորի վերաբերմամբ, բայց թէ ինչ պէտք է անել Կ.Պօլիսը-այդ մասին լռում էր Պիոս II պապը Մենտուայի ժողովում. ինչպէս XIX դարի սկզբում Նապօլէօն I, դաշնակցութիւն առաջարկելով Ալէքսանդր կայսրին, ոչինչ չասաց, երբ կրկնվեց նոյն հարցը Կ. Պօլսի մասին։ Ահա այս կէտը, որի վերաբերմամբ համաձայնութիւն կայանալ չէր կարող պետութիւնների մէջ, Թիւրքիայի փրկութեան խարիսխն էր դառնում։ Կ. Պօլիսը ոչ ոքի ձեռքում չը պիտի լինի—այսպէս էր եւրօպական միջազգային քաղաքականութեան հիմնաքարը, և Կ. Պօլիսը մնաց միայն թիւրքերի ձեռքում։ Այսպէս է մինչև մեր օրերը, այսպէս կը մնայ և այսուհետև, մինչև կը յայտնվի մի նոր Ալէքսանդր Մակեդօնացի և կը լուծէ այդ գօրդեան հանգոյցը։
Այդքան հրաշալի քաղաքը իր մայրաքաղաք դարձնելուց յետոյ՝ Թիւրքիան այնքա՛ն ուժեղացավ, այնքան յղփացաւ յաղթութիւններից, որ միայն արհամարհել կարող էր պապերի անպտուղ քարոզները, ֆրանսիական Կարռլոս VIII թագաւորի երևակայական ծրագիրները Կ. Պօլսի գահի վրա նստելու և Երուսաղէմը ազատելու մասին: Թիւրքիան ոչ միայն չէր վախենում եւրօպական ազգերի յարձակողական դաշնակցութիւնից, այլ
- ↑ T. V, եր. 19: