երգեր, որոնց մէջ խօսում էին սէրը, ընտանեկան կեանքը, ծէսերը, պատմութիւնը։ Անկախութիւնը կորցնելուց յետոյ այդ երգերի մէջ մտնում է մի զօրաւոր, անմեռ շեշտ-հայրենասիրութիւն, ազատասիրութիւն։ Յոյների զինուորական դասակարգը թիւրքաց նուաճումներից յետոյ անցաւ Եւրօպա և ծառայում էր եւրօպական զօրքերի մէջ: Այդ ակամայ պանդուխտները մի նշանաւոր կազմակերպութիւն ստեղծեցին և երգեր յօրինեցին, որոնց մէջ դրված էին անցեալի աւանդութիւնները, սէր դէպի հայրենիք և ազատութիւն [1]: Բայց բուն Յունաստանում էլ պակաս չէին այդ տեսակ երգերի նիւթեր։
Հիւսիսային Յունաստանի, Մակեդօնիայի, Թրակիայի և Ալբանիայի սարերում կազմվում էին աւազակային խմբեր, որոնց նպատակն էր վնասել թիւրքերին։ Դրանք հռչակաւոր կլէֆտներն էին, հարստահարված ժողովրդի յոյսն ու ապաւէնը։ Թիւրքական կեղեքումների զոհերը և առհասարակ ամեն մի ազատասէր տղամարդ հեռանում էին հայրական տանից, զէնք էին վերցնում, դառնում «պալիկար» (ուժեղ կտրիճ)։ Կլէֆտը, վառված մի անհաշտ թշնամութեամբ թիւրքերի դէմ, քաջագործութիւններ էր կատարում, իսկ ժողովրդական երգիչը պատմում էր նրա գործերը երգի մէջ։ Կլէֆտական երգերը բազմաթիւ են, հարուստ։ Նրանք հիւսվում էին ստրկութեան դարերի ընթացքում, հիւսվում էին լեռնային անմատչելի բարձրութիւնների վրա, ահաւոր
- ↑ Грегоровiусь, եր. 360: