նրանց մէջ։ Բայց հենց այդ դառն ժամանակներում էլ հիմք է առնում այդքան հարստահարված քրիստոնեաների մտաւոր վերածնութիւնը։ Այսպէս, այդ դարում էլ յոյները ըմբռնում են ժողովրդական լեզուն գրականութեան լեզու դարձնելու և հին յունարէնը մի կոդմ թողնելու անհրաժեշտութիւնը։ Յունական գրականութեան ամբողջ փայլը կենտրօնացած էր Կրետէ կղզում, որ վենետիկցիների իշխանութեան տակ էր գտնվում և համեմատաբար ազատութիւն էր վայելում։ Այդտեղ էլ Լևոն Ալլացին գրում է իր «Էլլադա» պօէման, որի մէջ ոգևորված նկարագրում էր հին հելլէնական փառքն ու նրա անկումը և աղաչում էր կարդինալ Րիշիլեօին օգնել Յունաստանին, որը ծուատում են թիւրքերը։ Կրետացի բանաստեղծը առաջինն էր, որ հայրենասիրական հպարտ զգացմունքը և խորին վիշտը միացնում էր մի գեղեցիկ բանահիւսութեան մէջ [1]: Նա դարձաւ մի շարք բանաստեղծների նախահայր, որոնք երգում էին հայրենիքի ազատութիւնը։ Բայց Կրետէն էլ XVII դարի կէսում նուաճվեց թիւրքերի ձեռքով։ Դրանով օսմանեան պետութեան մէջ աւելանում էր մի թշնամի, ատելութեամբ լցված տարր էլ, որ սրբազան պարտք դարձրեց նուաճողների դէմ զէնք գործ ածելը։
Եւրօպական ազգերին արած դիմումները թէև ապարդիւն էին մեծ մասամբ, բայց ցոյց էին տալիս, որ կեղեքվող ռայեան երբէք չէ
- ↑ Шерръ, «Всеобщая История Литературы». Сиб. 1880, т. II, եր. 374.