Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/504

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նմանվում էին շատ շնորհալի և անշնորհք, բանահիւսներ․ նմանվում էին եւ թիւրքերը, նմանվում էին եւ երգելու ընդուեակութիւն զգացող հայ վարդապետները։ Տարօրինակ հանգամանք: Յովհաննէս Թլկուրանցին, որ եղել է Սիսի կաթողիկոս,Գրիգոր Աղթամարցէի, որ եղել է Աղթամարի կաթողիկոս, երգել են սէր կոյսի գեղեցկութիւն։ Բայց ինչ գոյն, զգացմունքի ինչ խորութիւն կարող է ունենալ այդպիսի երգը կուսակրօն հոգևորականի բերանում, մի դասակարգի է, որ անբնական երևոյթ է կազմում կեանքի մէջ իբրև բնական օրէնքների մի միստիքական աղճատում, մի դասակարգի, որ սիրային զգացմունքների ուրախ և կենսաթրթիռ հակումների կատարեալ ժխտումն է։ Ուզում ենք ասել, որ սիրահարական, զուտ աշխարհային գործերի մէջ կեղծ էր կուսակրօնի դրութիւնը, իսկ կեղծութիւնից չէ կարող անկեղծութիւն դուրս գալ։ Հոգևորական դասը խորթ չէ եղել բանաստեղծական բուռն զգացմունքներին։ Բայց ի՞նչ շրջանի մէջ։ -Այնտեղ, ուր Գրիգոր Նարեկացին կամ Ներսէս Շնորհալին ողբեր ու փառաբանութիւններ են հիւսել, այսինքն կրօնական հասկացողութիւնների շրջանում։ Իսկ վեղարաւոր սիրահարները տուել են բառակոյտեր, որոնք եթէ մի քիչ էլ վկայում են հեղինակական կարողութեան մասին, բայց ճշմարիտ բանասաեղծական արժանաւորութիւններ, ի հարկէ, չեն ներկայացնում։ Նոյն իսկ լեզուի կողմից էլ անմշակ ու խակ են այդ երգերը․ գրաբարը խառն գաւառաբարբառի և օտար, գլխաւորապէս, ի հարկէ,