Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/525

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

 լուծում ստացած համարվել, ոչ էլ բանակցութիւնների համար Եւրօպա ուղևորվող պատգամաւորութիւնը կարող էր ազգի ներկայացուցիչ լինել։ Ահա թէ ինչ դրութիւն էր ստեղծում Էջմիածնի և Գանձասարի ցուրտ վերաբերմունքը դէպի Օրին։ Բայց այդ արգելքը միանգամայն չը կաշկանդեց հայ մէլիքներին ու անգործութեան չը դատապարտեց նրանց։ Գանձասարի մօտ գտնվող ս․ Յակոբի վանքի վանահայր Մինաս վարդապետ Տիգրանեանցը միացաւ մէլիքների հետ և համաձայնվեց Օրիի հետ Եւրօպա գնալու։ Այդ վարդապետը թէև հայ հոգևորականութեան պաշտօնական ներկայացուցիչը չէր, լիազօրութիւններ չունէր նրա կողմից, բայց և այդպէս, Օրին կարող էր գոհ լինել և այդքանով։ Նա մէլիքների հետ Գանձասարից վերադարձաւ Անգեղակոթ։ Գանձասարը թէև այսպիսի սառնութեամբ էր ընդունում հայերի առաջին ազատական փորձը, բայց շուտով պիտի դառնար Անգեղակոթից աւելի հոչակաւոր մի տեղ, ուր մի ամբողջ դարի ընթացքում կէտնտրօնացած էին հայերի ապստամբական շարժումները և բանակցութիւնները քրիստոնեայ պետութիւնների հետ։ Ինքը Օրին, շուտով պիտի տեսնէր, որ Հայաստանի վանքերի մէջ միայն Խաչէնի այս հոչակաւոր ու գեղեցիկ վանքը պիտի ամենայն եոանդով շարունակէ այն գործը, որի հիմքը դնում էր ինքը։

Գործողութիւնները կատարվում էին արագ ու շտապ։ Օրին իր հայրենիքում մնաց մի ամսից ոչ աւել և այդքան կարճ միջոցում ամեն ինչ