Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/529

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ո՞վ պետք է տար այդքան ձիավոր զորք։ Պֆալցի կուրֆիւրստը այնքան ընդարձակ պատերազմական միջոցներ չունէր, որ կարողանար փոքր ինչ շատ նշանավոր բանակ հանել իր երկրից և ուղարկել այնքան հեռավոր տեղ։ Հարկավոր էր ուրեմն, որ նա ունենար ուրիշ աջակիցներ, որոնք համաձայն լինէին ձեռնարկության, ծանրության մի մասը իրանց վրա վերցնել. հարկավոր էին դաշնակիցներ։ Թեև Հայաստանը այնքան կարևոր հարց չէր եվրոպական քաղաքականության համար, որ կարելի լիներ յուսալ թէ պետությունները հոժարությամբ կկազմեն դաշնակցություն և չեն խնայի դրամական միջոցներ այդ հեռավոր արշավանքը ապահովելու համար, բայց այստեղ պետք էր հավատալ, թե կուրֆիւրստի բարեկամական կապերը առաջնակարգ դեր կխաղան։

Այս բոլոր հանգամանքները աչքի առաջ ունէր Օրին։ Ուստի Պֆալցի կուրֆիւրստին հանձնում էր գլխավոր նախաձեռնորդը, արշավանք կազմակերպողի դերը։ Ամենից առաջ պետք էր ստանալ Հռոմի պապի հաճությունը, որպեսզի դաշնակցությանը հեշտ իրականանա. ահա թե ինչու Օրին այնքան կարևորություն էր տալիս հայերի դաւանափոխության։ Նա լավ էր ճանաչում Եվրոպան, գիտեր, որ յուրաքանչյուր կաթոլիկ արքունիք, գտնվում է ամենակարող եզուիտների ձեռքում, որոնցից մի քանիսը արդեն խոսք էին տալիս աջակցելու, իսկ Հայաստանում գտնվողներն էլ իրանց կողմից էին խոստումներ անում։ Իբրև կուրֆիւրստի դաշնակիցներ` Օրին ի նկատի ունէր