Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հրաժեշտություն է ունենալ հաղորդակցության կանոնավոր միջոցներ, և, որ գլխավորն է, քաղաքական, տնտեսական և այլ պայմանների նույնութթ ու ներդաշնակցությունը: Այս բոլորը անտես են առնում համաթուրանականության գաղափարախոսները և միայն հիմք են ընդունում իսլամ ազգերի և ցեղերի թրքական ծագումը:

Մեր միտքը ավելի հիմնավորելու համար վերցնենք Տաճկաստանը, որպես կորիզը համաթուրանականության:

Ներկայումս Թուրքիայում մոտ ինը միլիոն ժողովուրդ կա, որից հազիվ 5-6 միլիոնը թուրքեր են: Ճիշտ է, որ թուրքը իբրև խաշնարած և կիսաերկրագործ ժողովուրդ, ունի որոշ առավելություններ, ինչպես, օրինակ, նրա ռազմականությունն է, բայց նա իրենց դեռ թուրք չի զգում, նրա մեջ դեռ նոր է միայն զարթնել ազգային գաղափարը, նոր է գիտակցում իր ծագումը, որպես ազգային միավորի: Ավելին. թուրք ժողովրդի խոշոր տոկոսը դեռ լոկ իսլամ է: Քրիստոնյա թուրքեր չկան, որովհետև թուրքի հասկացողությամբ այդպիսինները դադարում են թուրք լինելուց: Նույնիսկ ոչ սուննի թուրքը կորած է թրքության համար:

Երբ միի ժողովուրդ չի հասել ազգային հասկացողության մինչև իսկ այս աստիճանին, նա անկարող է կորիզ դառնալ անըմբռնելի համաթուրանականության համար: Մինչև թուրք ժողովուրդը գիտակցության գա, մինչև նա քաղաքակրթվի ու դառնա կուռ ազգային միությւոն, դեռ շատ երկար ժամանակ և աշխատանք է հարկավոր:

Կա և մի այլ կարևոր հանգամանրք, որ նկատի չի առնվում: Այդ այն է, որ թուրք ժողովրդի կրոն-