Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նակի հետ էլ թողեցին Անատոլիան ու գաղթեցին, իրոք քրիստոնյաներին վաճառված դավաճաններ էին: Ըստ իս, դավաճանները Ազգային Ժողովում նստած Ռաուֆ բեյերը կարող են լինել, որոնք, թրքության հավատարիմ մնալու գնով, վաճառքի են հանել իրենց հարազատ ժողովրի շահերը, ցեղային պահանջներն ու ազգային արժանապատվությունը: Իսկ ըմբոստ չերքեզները՝ ժողովրդասեր և անձնազոհ մարդիկ են, որոնք, Թուրքիյի բարբարոսությունների դեմ մաքառելով, նպատակ ունեն հալածական ազգակիցների համար գեթ մի քիչ տանելի վիճակ ստեղծել: Այս պարզ և ակնբախ ճշմարտությունը եթե Էնկյուրին գիտակցեր, անշուշտ այսօր ո՛չ թե իր դեմ, այլ իրենց հետ կունենար քաջ և արի չերքեզ ժողովուրդը:

Սակայն Թուրքիայի մասին այսքանը բնավ համարելով, մոտենանք հայկական շարժումների պատճառների լուսաբանության:


Մենք տեսանք, որ հայկական շարժումը բացառիկ երևույթ չէր Թուրքիայում, այլ նա, ըստ ժամանակագրական կարգի, վերջին տեղն էր բռնում նույնանման երևույթների երկարաձիգ շարանի մեջ: Հայկական շարժումը զուգադիպում էր թուրքական շարժման և ուներ նույն պատճառները, ինչը հատուկ էր ընդհանրապես Թուրքիայում ծագում առած բոլոր շարժումներին: Ենթադրել թե Օսմանյան կայսրության հովանու տակ ապրող տասնվեց ժողովրդների ապստամբությունները օրինավոր հիմունքներ ունեն և միայն հայկականն է բացառություն կազմողը՝ իբրև կաշառված և վաճառված շարժում, այդ, իհարկե, ավելի քան ծիծաղելի: Հայությունը օտար դավադրությունների գործիք համարել, այդ նշանակում է դիտավորյալ կերպով ստել և մեղանչել բանականու-