ԱԴՐԲԵՋԱՆ
Ադբբեջանի Հանրապետություն, պետություն Անդրկովկասի հարավարևելյան մասում: Տարածքը ԽՍՀՄ կազմում՝ 86, 6 հզ. կմ²՝ ներառյալ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և 1991-ից անկախ Լեռնային Ղարաբաղը: Բնակչությունը՝ 7,6 մլն (1998): Մայրաքաղաքը՝ Բաքու (1,1 մլն): 1988-92-ին Ադրբեջանում կազմակերպված հայերի ջարդերից հետո տեղի հայ համայնքը վերացել է:
Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Ադբբեջանի Հանրապետության միջև հաստատված չեն:
Ժամանակակից Ա-ի գրեթե բոլոր շրջաններում հայերն ապրել են հնագույն ժամանակներից: «Ադրբեջան» տեղանունը մինչև 1918-ը չի տարածվել Արաքսից հյուսիս ընկած տարածքների վրա, իսկ մինչև 1930-ական թթ. ադրբեջանցիներին կոչել են թուրքեր կամ կովկասյան թաթարներ: Ա-ի ներկայիս այն տարածքը, որն ընկած է Կուր գետի և Կովկասյան լեռնաշղթայի միջև, պատմականորեն կազմել է Աղվանք երկիրը: Իսկ Կուրի և Արաքսի, ինչպես նաև Կուրի ստորին հոսանքի և Կասպիական (այժմ՝ Թալիշի) լեռնաշղթայի միջև ընկած տարածքները կազմել են պատմական Հայաստանի Արցախ, Ուտիք և Փայտակարան, մասամբ՝ Սյունիք և Այրարատ նահանգները: 387-ին, Մեծ Հայքի թագավորության բաժանումից հետո, Պարսկաստանը Փայտակարան նահանգը կցել է Ատրպատականին, իսկ Արցախ, Ուտիք նահանգներից և բուն Աղվանքից կազմել է Աղվանից մարզպանությունը:
V դ. վերջին հայ Առանշահիկների տոհմից Վաչագան Գ Բարեպաշտը ստեղծել է Արցախի թագավորությունը, որն ընդգրկելէ Արցախ և Ուտիք նահանգները, ինչպես նաև Կուր գետի ձախափնյա մասում գտնվող Կամբեճան գավառը: 1949-ին Մինգեչաուրի տարածքում պեղումների ժամանակ հայտնաբերվել են հայկական եկեղեցու ավերակներ, որի շինարարական արձանագրությունը կրում է 640 թվականը: Արաբական տիրապետության ժամանակաշրջանում (VII-IX դդ.) Արցախ և Ուտիք նահանգները վերամիավորվել են Հայաստանին, իսկ IX դ. վերջին քառորդից մտել Հայոց Բագրատունիների թագավորության կազմի մեջ:
Վաղ միջնադարում բուն Աղվանքը, Փայտակարանը ենթարկվել են պարսից արքունիքին, ապա VII-VIII դդ. անցել են արաբների տիրապետության տակ: IX դարից սկսած՝ այս տարածքներում հայտնվել են զանազան վաչկատուն ցեղեր, որոնք հաստատել են իրենց պետական կազմավորումները. XI-XV դդ. սելջուկյան թուրքերին փոխարինել են մոնղոլները, ապա թուրքմենները ևն: Սելջուկյան թուրքերի արշավանքների ժամանակաշրջանում (XI դ.
Լեքիբ գյուղի զվարթնոցատիպ տաճարը (VII դ. 2-րդ կես, Կախի շրջան)
2-րդ կես) վաչկատուն օղուզաթուրքմենական մի շարք ցեղեր Միջին Ասիայից զանգվածաբար թա-