Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/194

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հ. Մառքը, Ե. Արմենը, Ա. Հարությունյանը և ուրիշներ:

«Բուրաստան մանկանց», պատկերազարդ մանկապատանեկան կիսամսյա հանդես: Լույս է տեսել 1882-93-ին (1889-93-ին՝ «Ծաղիկ մանկանց»), Կ. Պոլսում: Խմբագիրներ՝ Գ. Կարակյոզյան, Ս. Տեովլեթյան: Տպագրել է գրական-գեղարվեստական գործեր, հոդվածներ արվեստի, առողջապահության, բժշկության, ֆիզիկական դաստիարակության, Հայաստանի պատմության ու պատմական վայրերի մասին: Տպագրել է Վ. Հյուգոյի, Հ. Լոնգֆելլոյի, Ջ. Բայրոնի, Չ. Դիքենսի, Ժ. Լաֆոնտենի, Հ. Անդերսենի ստեղծագործություններից, նշանավոր անձանց կենսագրություններ:

«Երկրագունդ», գրական, գիտական և քաղաքական ամսագիր: Ասիական ընկերության հրատարակություն: Լույս է տեսել 1883-88-ին, Կ. Պոլսում: Խմբագիրներ՝ Հ. Պարոնյան, Ե. ՏԵմիրճիպաշյան: Տպագրել է ուսումնասիրություններ հայոց լեզվի, հայ գրականության պատմության վերաբերյալ, աշխարհագրական հոդվածներ: Բարձրացրել է կանանց իրավահավասարության և աղջիկների դաստիարակության հարցեր, օգնել կրթական գործի բարելավմանը հայկական դպրոցներում, ծանոթացրել եվրոպական մանկավարժական մեթոդներին: Աշխատակցել են Գ. Զոհրապը, Գ. Սրվանձտյանցը, Ե. Դուրյանը, Լ. Բաշալյանը և ուրիշներ:

«Ժամանակ», ընտանեկան, գրական, հասարակական-քաղաքական օրաթերթ: Լույս է տեսնում 1908-ից (1920-24-ին չի հրատարակվել), Ստամբուլում: Հիմնադիր-խմբագիրներ՝ Միսաք և Սարգիս Գոչունյաններ: Խմբագիրներ՝ Միսաք Գոչունյան (Քասիմ), Մարտիրոս Գոչունյան, Ե. Արմեն, Ս. Չեմոլեքճյան, Պ. Քեչյան, Է. Սիմեքեշյան, Գ. Խուդավերդյան, Վ. Սայաճյան, Ա. Պողոսյան, 1997-ից՝ Արա Գոչ: Լուսաբանում է համայնքի կրթական, գրական-մշակութային, եկեղեցական կյանքը, զետեղում լուրեր Հայաստանի մասին: Արտատպում է նյութեր արևմտյան և թուրքական մամուլից, պարբերաբար տպագրում նմուշներ հայ և եվրոպական գրականությունից: 1948-ին Թորոս Ազատյանը կազմել է «Ժամանակ 40-ամյա հիշատակարան» մատենագիտությունը:

«Լրաբեր», Կ. Պոլսի հայոց պատրիարքարանի պաշտոնաթերթ: Լույս է տեսնում 1996-ից, Ստամբուլում՝ հայերեն, թուրքերեն: Խմբագիր՝ Լուիզ Պաքար: Լուսաբանում է պատրիարքության իրականացրած աշխատանքները: Բաժանվում է եկեղեցիներում:

«Լրո գիր» («Լրոյ գիր Մեծի տերութեանն օսմանեան»), Թ-ում հայերեն անդրանիկ պարբերականը, շաբաթաթերթ: Լույս է տեսել 1832-50-ին, Կ. Պոլսում (ընդհատումներով): Խմբագիր-հրատարակիչներ՝ Գ. Գրիգորյան, Գ. Արապյան: Ստեղծվել է որպես թուրքական ազգային առաջին՝ «Թաքվիմ-ի վեքայի» պաշտոնաթերթի հայերեն տարբերակ: Հիմնականում արտացոլել է պալատական անցուդարձն ու պարգևների հանձնման արարողությունները, ներկայացրել սուլթանական հրովարտակները: Հետագայում տպագրել է հայ իրականությանն առնչվող ինքնուրույն և մամուլից արտատպված նյութեր (կրոնաբարոյախոսական և դպրոցների մասին հոդվածներ, հայտագրեր, նոր գրքերի համառոտ ծանոթագրություններ ևն): Ուներ Ներքին լուրեր, Արտաքին լուրեր, Գործք զորաց, Բանասիրական, Ազգային և այլ բաժիններ: Լույս է տեսել «Սուրհանդակ Կոստանդյան» (1846), «Հայտարար գիր լրո Մեծի տերությանն օսմանյան» (1847), «Հայտարար լրագիր Մեծի տերությանն օսմանյան» (1846-49), «Սուրհանդակ Բյուզանդյան» (1849-50) անուններով:

«Լույս», կրոնական, բարոյական և ընտանեկան կիսամսյա հանդես, շաբաթաթերթ: Լույս է տեսել 1874-1885-ին, Կ. Պոլսում: Խմբագիրներ՝ Հ. Դիմաքսյան, Մ. Գափամաճյան, Բ. Պոզաճյան: Կրոնական նյութերից բացի, տպագրել է հոդվածներ Հայաստանի պատմական անցյալի, ազգային խնդիրների, երեխաների դաստիարակության հարցերի շուրջ:

Աշխատակցել են Հ. Պարոնյանը (1879-ից), Գ. Մալեզյանը, Ա. Ֆելեքյանը, Գ. Սթիմարաճյանը և ուրիշներ: 1882-ից հրատարակվել է համանուն շաբաթաթերթ՝ «Գավառական թերթ» վերնագրով:

«Կիլիկիա», առողջապահական, բարոյախոսական, ուսումնադաստիարակչական հանդես: Լույս է տեսել 1861-75-ին, Կ. Պոլսում: Ունեցել է փոփոխական պարբերականություն (ամսագիր, երկշաբաթաթերթ, շաբաթաթերթ): Խմբագիրներ՝ Մ. Ութուճյան, Հ. Ալաճաճյան: Տպագրել է բժշկական հոդվածներ, տեղեկություններ տնտեսագիտության, պատ-