Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/203

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դավարական ուղղության «Աշխաբադ» թերթը (հրատարակվել է 1898-1918-ին), որի առանձին համարներում հրապարակվել են հայերեն հայտարարություններ և որոշ այլ նյութեր, արտատպվել են հոդվածներ Անդրկովկասում հրատարակվող «Մշակ», «Դրոշակ», «Նոր դար» և այլ թերթերից: Թերթն անդրադարձել է Հայկական հարցին, արևմտահայերի դրությանը, հայ կամավորական շարժմանը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, լուսաբանել տեղի հայերի բարեգործական գործունեությունը ևն: Մի քանի տարի թերթը խմբագրել է հայ մտավորական Զ. Ջավարովը:

Գրկ. Григорьянц А. А., Армяне в Средней Азии (вторая половина XIX в. — 1917 г.), Е., 1984; Григорьянц В. Е., Армяне Средней Азии. История, современное положение, перспективы, Е., 1994; Его же, К истории армянской церкви в Туркмении (конец XIX — середина XX вв.), ԼՀԳ, 1991, № 6; Его же, Из истории армян в Туркестане, "Диаспоры", М., 2000, №1 — 2.

Վլադիմիր Գրիգորյանց