րիս Չակլայսը, որը 1960-ական թթ-ից զբաղվում է հայկական պոեզիայի թարգմանություններով: Հայ մշակույթը Լ-ի հասարակայնությանը ներկայացնելու նպատակով ԼՀԸ-ն 1988-94-ին կազմակերպել է գրական-երաժշտական երեկոներ՝ նվիրված բանաստեղծներ Հովհաննես Թումանյանին, Հովհաննես Շիրազին, Պարույր Սևակին, երգչուհի Զարուհի Դոլուխանյանին:
Վերջին տարիներին Լ-ում կազմակերպված գեղարվեստական ցուցահանդեսներին մասնակցել են նաև տեղի հայ գեղանկարիչները և քանդակագործները: 1989-ին Ռիգայում ԼՀԸ-ն լատվիական ստեղծագործական կազմակերպությունների հետ համատեղ կազմակերպել է բարեգործական ցուցահանդես-աճուրդ, որին մասնակցել են նաև հայ նկարիչներ. նկարների վաճառքից ստացված միջոցները փոխանցվել են «Հայաստանի երեխաները» հիմնադրամին:
1990-ին, Մեծ եղեռնի 75-ամյա տարելիցին, Ռիգայում տեղադրվել է հուշարձան-խաչքար (քանդակագործ՝ Ս. Մուրադյան): 2001-ին խաչքար-հուշարձանը վերակառուցվել է ըստ Ինեսա Գրունտուլեի նախագծի (քանդակագործ՝ Ռ. Դանիելյանց) և ներկայումս կոչվում է «Խաչքար-հուշահամալիր»: