ԼԻԲԱՆԱՆ 304 վը: 1980-ից պարապմունքները տեղի են ունենում վերակառուցված շենքում: 2002-ին ուներ 113 աշակերտ: 1948-ից (ընդհատումներով) լույս է ընծայում «Ոաանող» պարբերագիրքը: Տնօրենն է Հակոբ Կերկերյանը (1996-ից): Համազգայինի Մելանքթոն և Հայկ Արսլանյան ճեմարան, երկսեռ երկ¬ րորդական ուսումնական հաստատու¬ թյուն: Համազգային մշակութային միության սեփականությունն է: Հիմն¬ վել է 1930-ի մարտի 3-ին իբրե միջ¬ նակարգ վարժարան: Հիմնադիրներ՝ Լեռն Շանթ և Նիկոլ Աղբալյան: Սկզբում կոչվել է «Հայ ճեմարան» և գործել Բեյրութի Քանթարի թաղամա¬ սում վարձված երկհարկանի շենքում, ապա տեղափոխվել մոտակա Ուադի Աբու-ժեմիլ թաղամասում ավելի ըն¬ դարձակ մի այլ վարձված շենք: 1950- ին Բեյրութի Զոքաք էլ Բլատ թաղա¬ մասում կառուցվել է նոր, սեփական շենքը, որը գլխավոր բարերարի ա- նունով վերանվանվել է Համազգայի¬ նի Նշան Փալանճյան ճեմարան: Հե¬ տագայում նորակառույց դպրոցի շրջափակում կանգնեցվել են այլ նոր շենքեր: Սինչե Լ-ի քաղաքացիական պատերազմի սկիզբը (1975) ճեմարա¬ նը ավել է 528 շրջանավարտ: 1974 1975 ուսումնական տարում ունեցել է 1003 աշակերտ: Քաղաքացիական պատերազմի տարիներին Բեյրութի արևմտյան, հիմնականում մահմեդա- կանաբնակ թաղամասերի (որտեղ և գտնվում էր Նշան Փալան ճյան ճեմա- Համազգայինի Մելանքթոն և Հայկ Արսլանյան ճեմարանը (ճարա.՜ Ս. Սարգսյան) Նորսիկյան մանկապարտեզը բանի շենքը) հայաթափման հետևան¬ քով 1976-ից դպրոցի նոր մասնա¬ ճյուղ է հաստատվել նաև մայրաքա¬ ղաքի արևելյան հատվածում: Վեր¬ ջինս 1988-ին օժավելէ նորակառույց՝ Համազգայինի Մելանքթոն և Հայկ Արսլանյան ճեմարան համալիրով: Նույն համալիրում 1991-ին բացվել է Նորսիկյան (նախապես՝ Հայ օգնու¬ թյան միության) մանկապարտեզը, իսկ Նշան Փալանճյան ճեմարանն աստիճանաբար փակվել է: 2002-ին Մելանքթոն և Հայկ Արսլանյան ճե¬ մարանն ունեցել է 785 աշակերտ: ճեմարանի «Հրաչ Դարբինյան» գրադարանն ունի ավելի քան 35 հզ. հատոր գիրք և հարուստ արխիվային հավաքածու: Տնօրեններ՝ Լևոն Շանթ (1930-51), Սիմոն Վրացյան (1952 1969), Հրաչ Տասնապետյան (1969 1999), Տիգրան ճինպաշյան (գործա¬ դիր տնօրեն 2001-ից): Դարահի-Հովակիմյսւն երկրոր¬ դական վարժարան, երկրորդական ուսումնական հաստատություն: Գործում է ՀԲԸՄ հովանավորու¬ թյամբ: Կազմավորվել է Լ-ի քաղա¬ քացիական պատերազմի տարինե¬ րին ՀԲԸՄ Հովակիմյան-Մանուկյան տղաների և Դարուհի Հակոբյան աղ¬ ջիկների երկրորդական վարժարան¬ ների աստիճանական միացումով: Դարուհի Հակոբյան վարժարանը հիմնվել է 1939-ին, մեծահարուստ Լևոն Հակոբյանի կտակով՝ ի հիշա¬ տակ իր վաղամեռիկ քրոջ՝ Գարու¬ նս: Սկզբնական տարիներին գոր¬ ծել է Բեյրութի Ջիմմեյզի թաղամա¬ սում վարձված մի շենքում: 1962-ին տեղափոխվել է Բեյրութի Հազմիե արվարձանում գտնվող իր սեփական եռահարկ, նորակերտ շենքը: Հովա- կիմյան-Մանուկյան վարժարանը հիմնվել է 1947-ին՝ «Հ.Բ.Ը. միության մանչեբու բարձրագույն վարժարան» անունով: 1951-ին Մյոհրյուպե Մա¬ նուկյանի նվիրատվությամբ վարժա¬ րանի համար կառուցվել է նոր շենք և նրա հորեղբոր՝ Սարգիս Հովակիմ- յանի՝ բարձրագույն վարժարան հիմ¬ նելու փափագն իրականանալու առ¬ թիվ դպրոցը վերանվանվել է «Հ. Բ. Ը. միության Հովակիմյան-Մանուկյան մանչերու երկրորդական վարժա¬ րան»: 1960-ական թթ-ից երկու վար¬ ժարանները հետևել են L-ի պետա¬ կան բակալորիայի ուսումնական ծրագրին: Քաղաքացիական պատե¬ րազմի հետևանքով երկու վարժա¬ րաններն ստիպված են եղել դուրս գալ սեփական շենքերից, որոնք հե¬ տագայում վաճառվել ու քանդվել են: Աստիճանաբար երկու վարժա¬ րանների աշխատանքները միավոր¬ վել են՝ այն փաստորեն վերածելով երկսեռ երկրորդական վարժարանի: 1993-ից երկու վարժարանների անօրենի պաշտոնը համատեղ վա¬ րում է ժիրայր Դանիելյանը: 2002- ին վարժարանն ուներ 251 աշա¬ կերտ: Ոաման տևողությունը 7 տա¬ րի է: Շրջանավարտները կարող են հաճախել տեղական և օտար հա¬ մալսարաններ: Վահան Թեքեյան միջնակարգ վարժարան, իննամյա երկսեռ միջ¬ նակարգ վարժարան: Ունի նաև մանկապարտեզի բաժին: Հիմնվել է 1951-ին՝ ՌԱԿ «Պայքար» ակումբի և Թեքեյան մշակութային միության ջանքերով: Ներկայումս Թեքեյան մշակութային միության սեփակա¬ նությունն է: Առաջին շրջանում իբրև նախակրթարան գործել է Բուրջ Հա¬ մարի շրջանի Սանջակ թաղամա¬ սում իրարից հեռու գտնվող, վարձ¬ ված հինգ տարբեր շենքերում:
Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/298
Արտաքին տեսք