Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/338

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ԿԻՊՐՈՍ 344 կղզում շուրջ 4 հզ. էր: Համաձայն Կ-ի 1960-ի սահմանադրության՝ հայերը քվեարկում են հունական համայնքից: 1963-ին զինված բախումներ են սկսվել հույն և թուրք համայնքների միջե. ծայր առած քաղաքական սուր Լիմասոլի Ս. Գևորգ եկեղեցին ճգնաժամի հետեանքով հայերի մի մասը արտագաղթել է Անգլիա, Կա¬ նադա և Ավստրալիա: 1962 63-ին շուրջ 600 հայ ներգաղթել է Հայաս¬ տան: Ինչպես Կ-ի, այնպես էլ հայ համայնքի դրությունը ծանրացել է 1974-ին, երբ թուրքական զորքերը զավթել են կղզու շուրջ 40 %-ը, որը ցայսօր գտնվում է նրանց տիրապե¬ տության տակ: Բռնագրավված տա¬ րածքներում են գտնվում հայկական Ս. Մակար վանքը, Նիկոզիայի ողջ հայկական թաղամասը (Ս. Աստվա¬ ծածին եկեղեցին, առաջնորդարանը, Մելիքյան-Ուզունյան վարժարանը, ազգային ակումբներ), Ֆամագուստա քաղաքը և Ս. Կանաչվորի վանքը: Ներկայումս (2003) Կ-ում բնակ¬ վում է մոտ 2 հզ. հայ (Նիկոզիայում՝ 1200, Լառնակայում՝ 400, Լիմասո- լում՝ 200, Ֆամագուստայում՝ 130): Մեծ մասամբ արհեստավորներ են, մանր և խոշոր առետրականներ, ձեռ¬ նարկատերեր: Կան նաև արվեստա¬ գետներ, փաստաբաններ, բժիշկներ, ուսուցիչներ, լրագրողներ, պետական ծառայողներ: Կ-ի հայերը երկրի խորհրդարանում ունեն մեկ ներկա¬ յացուցիչ (Պետրոս Գալայճյան): Հա¬ մայնքը ղեկավարում են թեմի (ենթա¬ կա է Մեծի Տանն Կիլիկիո կաթողի¬ կոսությանը) առաջնորդը, ազգային վարչական մարմինները: Գործում են հայ առաքելական երեք եկեղեցիներ, Մելգոնյան կրթական հաստատությու¬ նը, «Նարեկ» ազգային վարժարան¬ ները, ինչպես նաև հասարակական- քաղաքական, մշակութային, բարե¬ գործական, մարզական և երիտա¬ սարդական մի շարք կազմակերպու¬ թյուններ: Լույս են տեսնում «Տեղե¬ կատու», «Կիպրահայ տեղեկատու», «Արձագանք», «Հայացք», «Փարոս» պարբերականները: Գործում է հայ¬ կական ռադիոժամ: 1982-ին Կ-ի խորհրդարանը ճա¬ նաչել է Թուրքիայում հայերի ցե¬ ղասպանության փաստը: Նիկոգիայում հայերն սկսել են հասաաավել IV V դդ.: XII դ., երբ կիպրահայ համայնքը ստվարացել է, այստեղ ստեղծվել է եպիսկոպոսու¬ թյուն: ХП XV դդ. Նիկոգիայում հիշ¬ վում են «Արմենիա» թաղը, «Հայոց դռները»: XVII XIX դդ. համայնքն ան¬ կում է ապրել: Վերստին աշխուժացել է XX դ. սկզբին, երբ քաղաքում հաս¬ տատվել են Մեծ եղեռնից փրկված և Կիլիկիայից փախած հայեր: Կ-ի կա¬ ռավարության, մասամբ էլ Եվրոպայի մի շարք եկեղեցական կազմակերպու¬ թյունների օժանդակությամբ Նիկո¬ զիայի Ակրոպոփս թաղամասի Արմե¬ նիա պողոտայի վրա 1981-ին կառուց¬ վել է Ս. Աստվածածին հայկական ե- կեղեցին, «Նարեկ» ազգային վարժա¬ րանը, առաջնորդարանը, ակումբներ, Գալայճյան ծերանոց-հանգստյան տունը (կառուցվել է Արամ և Պետրոս Գալայճյան եղբայրների միջոցներով՝ ի հիշատակ իրենց ծնողների): Ներ¬ կայումս (2003) Նիկոգիայում բնակ¬ վում է շուրջ 1200 հայ: Հայկական մատուռ Լիմասոլի ամրոցի ներսում Լառքւակայի հայ համայնքը կազ¬ մավորվել է XX դ. սկզբին, երբ այս¬ տեղ են հաստատվել Ադանայի ջար¬ դերից (1909) փրկված բազմաթիվ հայեր: 1912-ին Լառնակայում, ի հի¬ շատակ հայ նահատակների, կառուց¬ վել է Ս. Սաեփանոս հայկական եկե¬ ղեցին, 1940-ին ազգային բարերար Սաթենիկ Սուլթանյանի նվիրատվու¬ թյամբ կառուցվել է Ս. Գրիգոր մա¬ տուռը: Ներկայումս (2003) Լառնա- կայում բնակվում է շուրջ 400 հայ: Գործում են «Նարեկ» ազգային վար¬ ժարանը, ՀԲԸՄԼառնակայի մասնա¬ ճյուղը (ունի սեփական կենտրոն): Լառնակայի Ս.Գրիգոր հայկական մատուռը