(2003) Բուխարեստում բնակվում է շուրջ 1,5 հզ. հայ:
Բոտոշանում հայերը հիշվում են XIV դարից: Զբաղվել են առևտրով, արհեստներով, երկրագործությամբ, ունեցել են դատարան, եկեղեցի, «Կտրիճվորաց եղբայրություն»: XIX դ. կեսին քաղաքում ապրել է շուրջ 250 հայ: Պահպանվել են Ս. Աստվածածին, Ս. Երրորդություն եկեղեցիները: Գործել են արական և իգական դպրոցներ, ընդօրինակվել հայերեն ձեռագրեր: 1860-80-ական թթ. Բոտոշանի հայերը նյութապես օժանդակել են զեյթունցիներին և արևմտահայերին: 1926-ին այստեղ եղել է Ռումինահայ որբախնամ կենտրոնական վարչության մասնաճյուղ: Բոտոշանում են ծնվել ռումինացի հայագետ Ն. Յորգան, պատմաբան Ստեփան Պալասանյանը, հնախույզ Հովհաննես Ղրիմեցին: 1933-ի տվյալներով՝ Բոտոշանում բնակվել է 300 հայ:
Բրըիլան XVII դ. եղել է հայկական գաղթավայր: Հայերը զբաղվել են առևտրով և արհեստներով: 1868-ին կառուցվել է Ս. Աստվածածին եկեղեցին: Գործել են գրչության կենտրոն (իր տպարանով), հայկական դպրոց և մանկապարտեզ: 1890-ական թթ. Բրըիլայի հայերը նյութական օժանդակություն են ցույց տվել արևմտահայությանը: XX դ. կազմակերպվելեն «Կարմիր խաչի» (1902), «Աղքատախնամ» (1925), «Արարատ» (1933) ընկերությունները: 1956-ին ստեղծվել է «Հայաստանյան ճակատ» կազմակերպության մասնաճյուղը: 1948-ին Բրըիլայում ապրել է 140 հայ: Հետագայում նրանց թիվը նվազել է:
Գալացում հայերը սկսել են հաստատվել XV դ.: Տեղացի հայ վաճառականներն առևտրական կապեր են ունեցել Եվրոպայի և Ասիայի երկրների հետ: 1919-ին հայերը հիմնել են վաճառատներ, ապա նաև գործարաններ: Գալացի հայկական եկեղեցին ավերել են թուրքերը 1821-ին, ներկայիս եկեղեցին կառուցվել է 1858-ին: XIX դ. վերջին քառորդում գործել է հայկական դպրոց (փակվել է 1897-ին): 1925-ին բացվել է Սահակ-Մեսրոպյան դպրոցը (գործել է մինչև 1948-ը): Գալացը եղել է ռումինահայ գաղութի մշակութային կենտրոններից: 1890-ական թթ. հիմնված «Անի» ապարանը հրատարակել է «Հայկական տարեցույց»-ներ, հայագիտական գրքեր, XX դ. սկզբին՝ պարբերականներ: Գործել են մշակութային միություններ, թատերախմբեր: 1924-ին քաղաքում եղել է 350 տուն հայ: Նրանց մի մասը 1948-ին հայրենադարձվել է: Ներկայումս Գալացում սակավաթիվ հայեր են բնակվում:
Գեռլայի (Հայաքաղաք, լատիներեն՝ Արմենոպոլիս) հայ համայնքը ձևավորվել է 1672-ին, երբ Մոլդովայից Տրանսիլվանիա են գաղթել զգալի թվով հայեր: XVIII դ. սկզբին համայնքն օժտված է եղել դատավոր կամ քաղաքապետ ունենալու, խորհրդականներ ընտրելու, առանց մաքսի առևտուր անելու իրավունքով: 1740-80-ին հարուստ հայերին տրվել են ազնվականական տիտղոսներ: Գեռլան եղել է Տրանսիլվանիայի հայերի կենտրոն քաղաքը, ունեցել է իր կնիքը և զինանշանը: Գործել են արհեստավորական, առևտրական, ինչպես նաև հոգևոր եղբայրություններ: Մեծ ժողովրդականություն է վայելել «Կտրիճվորաց եղբայրությունը»: Տրանսիլվանիայի տնտեսական կյանքում կարևոր դեր են խաղացել Գեռլայի արհեստավորները (մեծ ճանաչում ունեին կաշեգործները, որոնք հիմնել են ֆաբրիկաներ):
Գեռլայի առաջին հայկական եկեղեցին կառուցվել է 1675-ին, հետագայում ավերվել է. նրա տեղում Գեռլայի հայկական արական որբանոց-դպրոցը (1848-ի լուսանկար) XVIII դ. 2-րդ կեսին կառուցվել է Ս. Երրորդություն մայր տաճարը: 1724-ին կառուցվել է Ս. Ավետման եկեղեցին: XVIII դ. սկզբին Գեռլան դարձել է Տրանսիլվանիայի հայոց առաջնորդական կենտրոնը: Եղել է հայ գրչության կարևոր կենտրոն (այստեղ ստեղծված ձեռագրերի մի մասը գտնվում է Վենետիկի և Վիեննայի Մխիթարյանների, Վատիկանի, Բուխարեստի և Երևանի մատենադարաններում):
1887-ին հիմնվել է «Արմենիա» հայագիտական հանդեսը, 1903-09-ին և 1913-14-ին լույս է տեսել «Բանբեր Գեռլայի» շաբաթաթերթը (հունգարերեն):
1904-ին հիմնադրվել է Գեռլայի հայկական թանգարանը, որի ցուցանմուշների մի մասն այժմ գտնվում է 1954-ին ստեղծված Գեռլայի պատմության թանգարանի «Հայկական սրահում»:
Եղիսաբեթուպոլսում, Հայաքաղաք (այժմ՝ Դումբրվենի), հայերը հաստատվել են 1658-ին: 1696-ին