Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/723

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՊԻ ԿՈՄԻՏԵ Սփյուռքահայության հետ մշակու¬ թային կապի կոմիտեն հասարակա¬ կան կազմակերպություն էր: Ստեղծ¬ վել է 1964-ին, Երևանում: Գյիւավոր խնդիրներն էին սփյուռքահայության շրջանում հայրենասիրական աշխա¬ տանքի կազմակերպումը, Խորհրդա¬ յին Հայաստանի քաղաքական և տնտեսական նվաճումների լուսա¬ բանումը, արտերկրի «առաջադիմա¬ կան կազմակերպությունների» և հայրենակցական միությունների հետ կապերի հաստատումը: Մինչ կոմիտեի ստեղծումը սփյուռքի հարցերով զբաղվել են ՀԽՍՀ ժողկոմխորհի ներգաղթի հանձնաժողովը (1931), ՀՕԿ-ը (1921-37), Ներգաղթի կոմիտեն (1931-44) և Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ըն¬ կերությունը (1944-ից): Կոմիտեի կազմում տարբեր ժա¬ մանակներում գործել են ամերիկ¬ յան, եվրոպական, Ասիայի և Աֆրի- կայի երկրների, երիտասարդական կազմակերպությունների, գիտա¬ տեխնիկական կապերի, մամուլի, նյութական արժեքների, առաքման բաժինները, հասարակական հի¬ մունքներով՝ գրականության, արվես¬ տի, գիտության, ճարտարապետու¬ թյան հանձնախմբերը: Կոմիտեն հա¬ մագործակցել է շուրջ 70 երկրների ավելի քան 1000 հայկական միու¬ թյունների և մոտ 10 հզ. անհատ գոր¬ ծիչների (գիտնականներ, արվեստա¬ գետներ, գրողներ, լրագրողներ) հետ: Սփյուռքահայ դպրոցներ են ա- ռաքվել 1 10-րդ դասարանների մայ¬ րենի լեզվի, հայ գրականության, աշ¬ խարհագրության դասագրքեր: Ամեն տարի (մինչև 1990) կազմակերպվել են ավելի քան 200 դպրոցականների ամառային հանգիստը Հայաստանի ճամբարներում և 50 սփյուռքահայ ուսուցիչների մեկամսյա որակավոր¬ ման դասընթացներ Երևանում: Սփյուռքահայ կազմակերպու¬ թյունների հրավերով պարբերաբար գաղութներ են գործուղվել գիտու¬ թյան և մշակույթի գործիչներ, ստեղ¬ ծագործական կոլեկտիվներ, Հայաս¬ տան հրավիրվել սփյուռքահայ հա¬ սարակական գործիչներ, արվեստա¬ գետներ, կազմակերպվել նկարիչնե¬ րի ցուցահանդեսներ, գեղարվեստա¬ կան խմբերի ելույթներ: Կոմիտեի և Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ սփյուռքահայ բազմաթիվ գրողների գործեր տպագրվել են Երևանում: Կոմիտեի մամուլի բաժինը սփյուռքի շուրջ 40 թերթերի ու ամ¬ սագրերի, ինչպես նաև ռադիո- և հե- ռուսաաժամերի համար պատրաս¬ տել և առաքել է բազմաբնույթ տեղե¬ կատվական նյութեր՝ նրանց իրազեկ դարձնելով հանրապետության կարևորագույն իրադարձություննե¬ րին: Մինչ Հայաստանում տարբեր լրատվական գործակալությունների ստեղծումը կոմիտեի հեռատիպային հաղորդումները եղել են փաստորեն սփյուռքի համար լրատվության հիմ¬ նական աղբյուրը և տպագրվել են սփյուռքահայ մամուլի գրեթե բոլոր մարմիններում: Կոմիտեն նաև մասնակցել է սփյուռքահայ դիմորդների ընտրու¬ թյան և ընդունելության գործին, զբաղվել սփյուռքահայ ուսանողների հանգստի, կեցության և այլ հարցե¬ րով: Մեծ նշանակություն է տրվել սփյուռքահայ երիտասարդական, մարզական կազմակերպությունների հետ տարվող աշխատանքին: 1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո կոմիտեի նախաձեռնությամբ սփյուռքի կազմակերպությունների հետ իրականացվել են աղետի գո- տու օգնության մի շարք նախագծեր: Կոմիտեի միջնորդությամբ ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը, 1990-ի հուն¬ վարի 30-ի որոշմամբ, Սովետաշեն քաղաքային ավանին վերադարձրել է իր պատմական անունը՝ Նուբարա- շեն, իսկ Երևանի քաղխորհուրդը ո- րոշում է ընդունել մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկը կոչել Գալուստ Կյուրղենկյանի, մեկ այլ փողոց՝ Ալեք Մանուկյանի անու¬ նով: 1991-ին կոմիտեում ստեղծված ներքին սփյուռքի վարչությունը աշ¬ խատանք է կատարել Խորհրդային Միության տարածքում վերածնվող և նոր կազմակերպվող հայկական հա¬ մայնքային կառույցների ամրա¬ պնդման, նրանց առջև ծառացող