Էջ:Հայ ժողովրդական դիւցազնական վէպը.pdf/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԴԻՒՑԱԶՆԱԿԱՆ ՎԷՊԸ


ՅԱՌԱՋԱԲԱՆ

Հայ դիւցազնական վեպը կպչում է Վանայ ծովի արեւմտեան ափերին, իբրեւ կարկաչահոս սրընթաց գետակ բղխում այն երկրի լեռներից, որ ժողովրդի բերանում Սասուն անունն է կրում: Տեղի բնական պայմաններն, ինչպէս՝ բարձրագագաթ անմատոյց լեռները, որ փակում են նորան չորս կողմից, անհաւասար գետինը` տեղ տեղ ծածկած խիտ անտառներով, պատառած մթին ձորերով, վերջապէս` Քրդերի անհանգիստ հարեւանութիւնը պիտի դարեր ի վեր կրթէին եւ սնուցանէին այս լեռնականաց մէջ քաջարի, կտրիճ ոգին, որ այժմն էլ կենդանի է ամեն մի պատանի Սասունցու մէջ, որի երեւակայութիւնն դեռ վառ է պահում նախնեաց հերոսագործութեանց յիշատակը: Ահա՛ թէ ինչպես է նկարագրում Այլմեր Ժ. դարի պատմագիր Թովմաս Արծրունին Խութի՝ Սասունին կից լեռնագաւառի` բնակիչների կիսավայրենի բարքը.[1] «…բնակութիւն նոցա ի խորաձորս եւ ի փա

  1. Խութին հնումն պատկանում էր Տուրուբերանին, իսկ Սասուն` Աղձնեաց գաւառին: