Էջ:Հայ ժողովրդական դիւցազնական վէպը.pdf/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

3

որ այն ինչ յամպոցն ի վայր զեղեալ լինին` հնարաւորեալ իւրեանց փայտս իբրեւ զանուրս չուանօք պարունակեալ շուրջ զոտամբք, դիւրաւ ընթանան ի վերայ ձեանն իբրեւ ընդ ցամաք երկիր: Եւ են գազանաբարոյք, արիւնարբուք, առ ոչինչ համարելով զսպանումն եղբարց հարազատաց, նաեւ զանձանց եւս. եւ կոչին սոքա մեկնակազէնք սուրհանդակք, բնակեալք ի լերինն, բաժանէ ընդ Աղձնիս եւ ընդ Տարօն:… Սոքա են գռեահք Ասորոց, չուեցին զկնի Ադրամելայ եւ Սանասարայ որդւոյ Սենեքերիմ արքայի թագաւորի Ասորեստանի եւ Նինուէի, յորոյ անուն ինքեանք Սանասնայք զինքեանս անուանեն. եւ են հիւրասէրք, օտարընկալք, պատուադիրք:»1

Զարմանալի չէ, որ այս լեռնականների բերանում շարունակ դարեր կենդանի են մնացել տեղական իշխանների, նոցա այլազգեաց դէմ մղած պատերազմների մասին աւանդութիւններ, որոնք ցարդ դեռ թարմ պահպանուել են Մուշի եւ Վանայ գաւառներում: Այս զրոյցների միջավայրն է կազմում «Սասուն քազաքը», որտեղ է կեդրոնացած նորա քաջերի գործունէութիւնը: Եթէ ճիշդ է մեր պատմագրի անձնական դիտողութիւնն, այս անունն՝ ազգագրական տեսակէտից` տարածւում էր եւ Խոյթի բնակիչների վերայ:
――――――――――
1 Թովմայի Վարդապետի Արծրունւսյ պատմութիւն տան Արծրունեաց. Պետերբուրգ 1887, Գլուխ Է. էջ 120-121:

1*