Էջ:Հայ հայրենիքը.pdf/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ
ՀԱՅՐԵՆԻՔ

Դուք ծնվել եք մի գյուղում կամ մի քաղաքում: Այդտեղ են օրօրել ձեր օրօրոցը, այդտեղ եք դուք առաջին անգամ ոտքի կագննել: Եղել եք մնաուկ, եղել եք պատանի, երիտասարդ:

Այդ փոքրիկ տեղը, աշխարհի այդ աննշան անկյունը ձեր հայրենիքն է:

Դուք սիրում եք նրան: Սիրում եք՝ որքան էլ աղքատ ու խեղճ լինի նա: Ով մինչև կյանքի վերջն ապրում իր հայրենիքում, նա միինչև վերջն էլ չի կշտանում նրա քաղցրությունից: