անկանոն բուսուտների ձևով: Օգտագործվում են արմատները, կոճղարմատներն ու մատղաշ ընձյուղները, որոնց թուրմը և եփուկն ունեն միզամուղ, սրտի աշխատանքը և մարսողությունը կարգավորող, ջերմիջեցնող, հազը հանգստացնող հատկություններ:
Ծորենի սովորական, կծոխուր, վայրի թոււի է: ՀՀ գրեթե բոլոր մարզերի գետափերին, անտառեզրերին, մացառուտներում աճում է դեղատու 3 տեսակ: Արմատները, տերևներն ու կեղևը պարունակում են ալկալոիդներ, օրգ. թթուներ, եթերայուղեր: Պատրաստուկները կիրառվում են որպես լեղամուղ, հակաբորբոքային, արյունահոսությունը դադարեցնող, քրտնաբեր և այլ միջոց:
Կատվալեզու եռաբաժան, միամյա խոտաբույս է: ՀՀ-ում աճում է ամենուրեք, հիմնականում առվակների, ջրանցքների ափերին, ճահճուտներում: Տերևներն ու երիտասարդ ընձյուղներն օգտագործվում են որպես հակաալերգ. (թեյի ձևով) և հակաբորբոքային (արտաքին օգտագործում) միջոց: Եփուկը կիրառվում է կրծքի երեխաներին լողացնելիս՝ որպես վարակազերծող և դիաթեզը բուժող միջոց:
Կատվախոտ դեղատու, բազմամյա խոտաբույս է: Աճում է Իջևանի, Սևանի, Վայքի, Մեղրու, Վանաձորի անտառային բացատներում, քարքարոտ լեռնալանջերին, ալպյան մարգագետիններում և այլուր: Արմատի և կոճղարմատի թուրմն ու մզվածքն ունեն սիրտանոթային համակարգի աշխատանքը կարգավորող, նյարդերը հանգստացնող, մարսողությունը լավացնող ներգործություն: Կիրառվում է կենտր. նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումների, նևրոզների, անքնության, անգարի և այլ հիվանդությունների դեպքում:
Կիտրոնաթուփ չինական, վայրի բույս է: ՀՀ-ում աճում է խառն անտառներում, գետափերին, թփերի մացառուտներում: Պտուղներից և սերմերից ստացվող պատրաստուկներն ունեն կենտր. նյարդային համակարգը խթանող ներգործություն:
Կղմուխ Հեղինեի, բազմամյա խոտաբույս է: ՀՀ-ում աճում է նախալեռնայինից մինչև մերձալպյան գոտիների խոնավ