են ավելի դանդաղ անոթազարկով, որն ուղեկցվում է դեմքի խիստ գունատությամբ, սառը քրտինքով։ Ձեռքերն ու ոտքերը սառչում են, առաջանում է ուշագնացություն։ Որոշ թունավորումների դեպքում (օրինակ՝ մեթանի, կապտաթթվի գոլորշիների շնչում) արագորեն դադարում է կենսական կարևոր օրգանների (սիրտ, գլխուղեղ) ֆունկցիան։ Ծանր Թ-ից հետո օրգանիզմի վիճակը պայմանավորված է գլխուղեղի մեծ կիսագնդերի կեղևում առաջացող փոփոխություններով։
Թ-ի քրոնիկ. ձևերը, որոնք առաջանում են արյան շրջանառության, շնչառության երկարատև անբավարարության և որոշ հիվանդությունների հետևանքով, դրսևորվում են հևոցով, սրտխփոցով (ոչ մեծ ֆիզ․ բեռնվածության դեպքում), աշխատունակության նվազումով։
Օդում թթվածնի անբավարարության հետևանքով առաջացած Թ-ի կանխարգելման նպատակով իրականացվում են հատուկ մարզումներ, որոնք բարձրացնում են այդ վիճակին հարմարվելու հնարավորությունը (բարձրլեռնային պայմաններում, փակ շինություններում աշխատելու համար)։
Օդում թթվածնի անբավարարության հետևանքով առաջացած Թ-ի բոլոր դեպքերում տուժածին պետք է ապահովել մաքուր օդով, հնարավորության պայմաններում շնչել տալ թթվածին։ Եթե Թ․ շատ չի խորացել, ապա նշված միջոցառումներով բոլոր խանգարումները կվերանան։ Շնչառ․ ուղիներ օտար մարմիններ ընկնելիս պետք է ձեռք առնվեն բոլոր միջոցները դրանք հեռացնելու համար։ Շմոլ գազով թունավորվելիս 1-ին հերթին տուժածին տեղափոխել մաքուր օդ, կատարել արհեստական շնչառություն:
Սուր թթվածնային անբավարարության ախտանշանների առաջացման ժամանակ անհրաժեշտ է դիմել շտապ բժշկ․ օգնության։ Ժամանակին ցուցաբերած ճիշտ օգնության շնորհիվ բոլոր խանգարումները վերանում են։
ԹԻԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, ջրային մարզաձև։ Թ-յան ժամանակ ընդգրկվում է մեջքի, որովայնային ճնշանի, ձեռքերի, ոտքերի մկանների մեծ խումբ, որը նպաստում է մկանունքի (հատկապես ուսագոտու) զարգացմանը, լավացնում արյան շրջանառությունը և շնչառությունը։ Ֆիզ․ դաստիարակության ընթացքում Թ․ կիրառվում է տարբեր ձևերով. զբոսանքներ, էքսկուրսիաներ և զբոսաշրջություն մակույկներով, մարզ․ Թ․՝ տարբեր տեսակի (ակադեմ. բայդարկա, կանոն ևն) թիակավոր մակույկներով։ Մարզ․ Թ․ կապված է օրգանիզմի զգալի բեռնվածության հետ, ուստի մրցումներին մասնակցել կարելի է թույլատրել միայն բավականաչափ պատրաստվածությունից և բժշկ․ հետազոտությունից հետո։
Երեխաներին մարզ․ Թ․ կարելի է սովորեցնել 11-13 տարեկանից, իսկ մարզումների հաճախել սովորաբար թույլատրվում է 2 տարի հետո (պարտադիր պայման է լողալ իմանալը)։ Բազմակողմանի ներգործությունն օրգանիզմի վրա, ֆիզ․ վարժությունների ու կոփման (արև, օդ և ջուր) զուգակցման հնարավորությունը Թ․ դարձնում են խիստ արժեքավոր երիտասարդության ֆիզ․ դաստիարակության համար։ Ջբոսանքային Թ․ մատչելի է նաև հասուն և տարեց մարդկանց (միայն լողալ իմացող), այն առողջության ամրապնդման ու ակտիվ հանգստի լավագույն միջոց է։ Խիստ չափավորված հանգիստ Թ․ կիրառվում է որպես բուժական ֆիզկուլտուրայի տարր։ Մարմինը սառեցումից պաշտպանելու համար ցուրտ եղանակին թիավարելիս պետք է պարտադիր հագնել բրդե կիսագուլպաներ, կիսավարտիք, գլխարկ, բաճկոն ևն։
Թ-յամբ երկարատև զբաղվող մարզիկների օրգանիզմում կարող են առաջանալ կեցվածքի որոշ խախտումներ և ողնաշարի ծռումներ, ուստի անհրաժեշտ է մշտ․ բժշկական հսկողություն։ Կեցվածքի խախտումներով, ողնաշարի ծռումներով կամ վնասվածքից հետո մնացորդային երևույթներով անձանց չի թույլատրվում մասնակցել Թ-յան պարապմունքներին։ Ձեռքի ափերի հարուկներից խուսափելու համար պետք է դրանց պարբերաբար գլիցերին քսել։
ԹԼԻՊԱՆԵԴԱՑՈՒՄ, ֆիմոզ. առնանդամի ծայրային թլիպի խիստ նեղացում, որի հետևանքով անհնար է դառնում առնանդամի գլխիկի լրիվ մերկացումը։ Կարող է լինել բնածին և ձեռքբերովի՝ քրոնիկ թլիպածեփուկաբորբի (տես Ծեփուկաբորբ) ժամանակ առաջացած ծայրային թլիպի սպիական փոփոխությունների հետևանքով։
Նորածինների Թ. ֆիզիոլոգ. երևույթ է․ սովորաբար 2-3 տարում առնանդամի գլխիկի և ծայրային թլիպի միջև փուխր կպումները քայքայվում են, և դրա օդը լայնանում է։ Այդ գործընթացի խանգարումը հանգեցնում է Թ-ման, որի ժամանակ մեզը միզուկի արտաքին բացվածքով հոսում է ծայրային թլիպի պարկի մեջ, և այն ուռչում է օդապարիկի նման։
Առնանդամի գլխիկի մշտ․ գրգռումը կարող է հանգեցնել թլիպածեփուկաբորբի, որն ավելի է խորացնում ծայրային թլիպի նեղացումը։ Երեխաների Թ․ կարող է գիշերային անմիզապահության պատճառ դառնալ։ Արտահայտված Թ․ դժվարացնում է միզապարկի դատարկումը, հանգեցնում գերձգման, միզաքարերի առաջացման, երիկամների ու միզուղիների բորբոքային հիվանդությունների միանալուն։ Առնանդամի գլխիկն ուժով մերկացնելիս կարող է առաջանալ ծայրային թլիպի օդով դրա ճնշում (պարաֆիմոզ)։ Հասուն մարդկանց Թ․ դժվարացնում է սեռ․ կյանքը։
Ծայրային թլիպի նեղացման դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի։
Բուժումը՝ միայն վիրաբուժ․։ Վիրահատությունը վտանգավոր չէ և գրեթե միշտ արդյունավետ է․ միզարձակումն ու սեռ․ կյանքը դառնում են բնականոն։
ԹԼՎԱՏՈՒԹՅՈՒՆ, խոսքի խանգարում, որը բնորոշվում է հնչյունների ոչ ճիշտ արտասանությամբ։ Բնորոշ օրինակ է «Ռ» հնչյունի լրիվ բացակայությունը կամ աղավաղված արտասանությունը։
Պատճառները տարբեր են․ դրանցից մեկը վաղ մանկ. տարիքի երեխաների սխալ դաստիարակությունն է։ Դա լինում է այն դեպքերում, երբ ծնողները տանը կամ դաստիարակները մսուրում և մանկապարտեզում չեն հետևում իրենց խոսքին։ Այլ պատճառ կարող է լինել խոսքային ապարատի ձևափոխումը, ատամների անկանոն դասավորությունը, բաց ատամնակծվածքը, նեղ կամ տափակ կարծր քիմքը, դրա ճեղքերը, փափուկ քիմքի, լեզվի լուծանքը ևն։ Հնչյունների արտասանությունը հաճախ խանգարվում է ծանրալուրության ժամանակ, երբ հիվանդը վատ է լսում արտասանած հնչյունները և չի կարող դրանք կարգավորել լսողությամբ։ Թ․ կարող է առաջանալ նաև կենտր․ նյարդային համակարգի ախտահարման, օրինակ՝ գլխուղեղում արյունազեղումների առաջացման ժամանակ։
Բուժումը, եթե այն կապված է սխալ դաստիարակության հետ, ապա արատը շտկում է լոգոպեդը (տես Լոգոպեդիա)։ Եթե Թ․ պայմանավորված է խոսքային ապարատի անկանոն կառուցվածքով, այն վերացվում է հատուկ հարմարանքների և պրոթեզների (օրթոպեդ, փականքներ) օգնությամբ, որոշ դեպքերում պահանջվում է պլաստիկ վիրահատություն։
Թ-յան շտկման բժշկամանկավարժ․ աշխատանքը որքան վաղ սկսվի, այնքան ավելի հավանական կլինի բարենպաստ ելքը։
Խոսքի ձևավորումը հարկավոր է սկսել վաղ դպրոց. տարիքում և ավարտել դպրոց հաճախելու պահին։ Խոսքի ծանր