Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/263

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լիմֆոցիտներ, որոնք ներգործելով արյունաստեղծ ցողունային բջիջների հետ, ազդում են վերջիններիս տարբերակման վրա: B-բջիջներում հայտնաբերվել են ընկճողների հատկություններով օժտված լիմֆոցիտներ (B-ընկճողներ) և B-օգնականներ, որոնք խթանում են բջջային Ի-ի ռեակցիաները:

T- և B-լիմֆոցիտներից բացի, կան մի շարք ավշանման բջիջներ, որոնք թունավոր ազդեցություն են ունենում տարբեր բնույթի թիրախ-բջիջների վրա: Դրանք չեն պատկանում տիպիկ T- և B-լիմֆոցիտներին և ֆունկցիոնալ ակտիվության համար չեն պահանջում նախկին գերզգայնացում: Դրանց են պատկանում K- և NK- բջիջները (բնական քիլերները): K-լիմֆոցիտներն իրականացմնում են կոմպլեմենտի ներկայությունը պահանջող առանձնահատուկ հակամարմիներով պատված թիրախ-բջիջների քայքայումը, իսկ NK բջիջները (անկախ հակամարմիններից և կոմպլեմենտից)՝ թիրախ-բջիջների քայքայումը: Նշվածները հակաուռուցքային պաշտպանությունն ապահովող գլխ. բջիջներն են: Բնական քիլեր-բջիջներն և ավշանման բջիջներն իմունաբան. հսկողության բազմաբաղադրիչ համակարգի կարևոր օղակն են: Ցանկացած օտարածին կամ սեփական փոփոխված բջիջ անմիջապես ենթարկվում է գրոհի բնական քիլեր-բջիջների կողմից: Միաժամանակ սկսում են գործել համամարմինների արտադրությունը և գերզարգացած T-լիմֆոցիտների ձևավորվումն ապահովող մեխանիզմները:

Սա իմունային համակարգի աշխատանքի ամենաընդհանուր սխեման է, որի ներսում կան բազմաթիվ, նույնպես շատ կարևոր օղակներ: Իմունային համակարգի գործունեության նուրբ մեխանիզմների պարզաբանման համար կարևոր նշանակություն է ունեցել իմունոգենետիկան, որն իմունաբանության բաժիններից է և ձևավորվել է 20-րդ դ. 60-70-ական թթ.:

Հակածինները և անհատականությունը. հակածինները խիստ բազմազան են: Դրանք բակտերիաներն են, վիրուսները, սնկիկները, ռիկետսիաները, այլ անհատից փոխպատվաստած օրգանը կամ հյուսվածքը և սեփական օրգանիզմի ուռուցքային բջիջը, որն ստացել է գենետիկ. (ժառանգ.) նոր, հակածինային բնույթ: 19-րդ դ. վերջին բելգ. գիտնական Ժ. Բորդեն հաստատել է, որ ոչ միայն բակտերիաները, այլև բնականոն օտար բջիջները (արյան կարմիր մարմնիկները) օրգանիզմի համար հակածիններ են: Ռուս գիտնական Ֆ. Չիստովիչը բացահայտել է արյան շիճուկի սպիտակուցների հակածինային բնույթը: Ամերիկ. գիտնական Ջ. Նաթոլը պարզել է, որ տարբեր տեսակի կենդանիների հակածինային նմանության աստիճանը խիստ համապատասխանում է նրանց կենդանաբան. դասակարգմանը: Սակայն նույն տեսակի անհատները նույնպես միմյանցից տարբերվում են հակածինային հատկություններով: Այդ տարբերությունները կոչվեցին նույնահակածինային: Առանձնապես լավ են ուսումնասիրված մարդու արյան կարմիր մարմնիկների ներտեսակային հակածինային տարբերությունները (տես Արյան խմբեր):

Փոխպատվաստումային Ի., հակածինային անհատականության հարցն առանձնապես կարևոր է օրգանների և հյուսվածքների փոխպատվաստումների (տես Փոխպատվաստում օրգանների և հյուսվածքների) ժամանակ: Մինչև 1945-ը հետազատողները համոզված էին, որ օրգաների փոխպատվաստման հետ կապված անհաջողությունների պատճառը ոչ կատարյալ վիրաբուժ. տեխնիկան էր: 1945-ին անգլ. գիտնական Պ. Մեդավարն ապացուցել է, որ փոխպատվաստման ժամանակ օրգանի կամ հյուսվածքի մերժման պատճառը ժառանգաբար ամրապնդված անհատ. տարբերություններն են, իսկ դրա անջատման հիմն. մեխանիզմն իմունային է: Փոխպատվաստած հյուսվածքում պարունակվող օտարածին հակածիններին ի պատասխան առաջանում են հակամարմիններ և գերզգայնացած T-լիմֆոցիտներ: Պարզվել է, որ իմունաբան. ընդհարման զարգացման համար առավել ակտիվ են հյուսվածքային համատեղելիության հակածինները: Հայտնի են մարդու ավելի քան 30 այդպիսի հակածիններ, որոնք միավորված են HLA համակարգում (անգլ. Human Leucocyte Antigenes - մարդու լեյկոցիտային հակածիններ):

Նշված համակարգի ավելի քան 30 հակածինային տարբերակներն ապահովում են մի քանի հարյուր անհատ. բնութագրեր: Այդ հակածինները, արյան կարմիր մարմնիկների և շիճուկի հակածինների հետ միասին որոշում են յուրաքանչյուր մարդու անհատականությունը: Փոխպատվաստած օրգանը կամ հյուսվածքն օրգանիզմի կողմից մերժվում է՝ ըստ հակածինների ժառանգ. անհամատեղելիության:

Փոխպատվաստման ժամանակ վիրահատության հաջողությանը շատ է նպաստում դոնորի (ումից վերցվում է փոխպատվաստվող օրգանը կամ հյուսվածքը) և ռեցիպիենտի (ում փոխպատվաստվում է օրգանը կամ հյուսվածքը) ընտրությունը ըստ HLA համակարգի: Պարզվել է, որ, որքան ավելի համատեղելի են դոնորն ու ռեցիպիենտը ըստ HLA համակարգի, այնքան ավելի թույլ է օրգանիզմի մերժման հակազդեցությունը, և ավելի հեշտ է այն ընկճելը: Սակայն նույնիսկ լրիվ համատեղելիությունը չի նշանակում անհատների նույնություն, որովհետև կարող են լինել նաև տարբերություններ, օրինակ՝ ըստ արյան խմբերի հակածինների: Մերժումը, թեև դանդաղ, այնուամենայնիվ տեղի կունենա:

Քանի որ դեպի փոխպատվաստած օրգան են ուղղվում հիմնականում գերզգայնացած լիմֆոցիտները, որոնք քայքայում և անջատում են պատվաստանյութը, ապա անհրաժեշտ են հակազդեցության զարգացումը դադարեցնող միջոցներ: Իմունաընկճող գործոնները (ռենտգենյան ճառագայթահարում, որոշ դեղանյութեր) ոչնչացնում են լիմֆոցիտները և երկարացնում փոխպատվաստած օրգանի կյանքի տևողությունը: Հակալիմֆոցիտային շիճուկը, որն ունի Ի. ընկճող ազդեցություն, ստանում են մարդու լիմֆոցիտներով իմունացված կենդանիներից (ճագար, ձի ևն). այն ակտիվորեն քայքայում է լիմֆոցիտները: Սակայն այդպիսի ազդեցությունները խիստ կոպիտ են: Դրանք, թուլացնելով լիմֆոցիտների հակազդեցությունը փոխպատվաստած օրգանի հանդեպ, ընկճում են նաև Ի. ամբողջությամբ: Փոխպատվաստած սրտի կամ երիկամի օգնությամբ մահից փրկված հիվանդը կարող է մահանալ վիրուսային կամ բակտերիային վարակներից: 1953-ին հայտնաբերվել է Ի-ին հակառակ մի երևույթ: Ցանկացած գենետիկ. նորույթ օրգանիզմում առաջացնում է իմունային հակազդեցություն: Ի. յուրաքանչյուր անհատի գենետիկ. եզակի կառուցվածքի անհատականության պահապանն է: Եվ պարզվել է, որ հնարավոր է փոխել բնության հիմն. սկզբունքը՝ անհատի անձեռնմխելիությունը: Առանձնահատուկ Ի. ունի իր հակապատկերը՝ առանձնահատուկ անպատասխանելիությունը: Պ. Մեդավարն այդ երևույթն անվանել է տոլերանտություն՝ 1 անհատի հանդուրժելիությունը մյուսի հակածինների հանդեպ:

Իմունային պատասխանի գեները և ապագայում կատարվելիք վակցինացումները. արդի իմունաբանության նվաճումներից է իմունային պատասխանի գեների հայտնաբերման փաստը, որոնք անվանվեցին Ir - գեներ (Immune Response- գեներ): 1936-ին լեհ ամուսիններ Ս. և Ա. Կլեչնովսկիները բացահայտել են ճագարների իմունային պատասխանի ուժի ժառանգման երևույթը: Նրանք պարզել են,