կառուցվածքը), նյարդային և արյունատար համակարգերի միջոցով ընդհանուր ազդեցություն թողնում մարդու օրգանիզմի վրա:
Կոսմետիկ. մերսումը կիրառում են մաշկի խնամքի համար՝ տարիքային փոփոխությունները կանխելու, ինչպես նաև ճարպահոսությունն ու պզուկները բուժելու նպատակով: Բուժարարողությունների նպատակահարմարությունն ու անհրաժեշտ քանակը սահմանում է կոսմետոլոգը, քանի որ որոշ հիվանդությունների ժամանակ մերսումը հակացուցված է:
Մաշկի մեխ. գրգռման հատուկ մշակված համալիրը կիրառում է հատուկ բուժանձնակազմը: Բուժարարողությունների ինքնուրույն և սխալ կատարումը կարող է առաջացնել մաշկի գերձգվածություն, մկանների հոգնածություն ևն:
Հատուկ բուժարարողություն է սառը մերսումը (կրիոմասաժ), երբ մաշկի մեխ. գրգռումը զուգորդում են ցածր ջերմաստիճանի ազդեցության հետ: Դա օգտակար է մկանների և մաշկի տոնուսի լավացման համար, մի շարք մաշկային հիվանդությունների ժամանակ: Բուժում է կոսմետոլոգը: Նրա հանձնարարականներով սառը մերսումը կարելի է կատարել նաև տնային պայմաններում՝ օգտագործելով սննդային սառույցը: Գլխի մազածածկ մասի մերսումը կիրառում են ճաղատության, ճարպահոսության առանձին տեսակների բուժման համար:
Դեմքի մաշկի մաքրումը կոսմետիկ. բուժարարողություն է, որը կիրառվում է ճարպոտ, ծակոտկեն մաշկի, ճարպահոսության, պզուկների ևն բուժման նպատակով: Բուժարարողության նպատակը ջերմային ազդեցությունն է (գոլորշային լոգանք կամ տաք կոմպրես) և մաշկի մեխ. մաքրումը: Այն իրականացնում է միջին բուժանձնակազմը: Խորհուրդ չի տրվում մաշկը մաքրել ինքնուրույն, հատկապես՝ հեռացնել պզուկային ցանի թարախակալված տարրերը, քանի որ դա կարող է հանգեցնել վարակի հարուցիչների տարածման, ավելի խոշոր թարախակույտերի առաջացման: Պզուկների, ճարպահոսության և այլ հիվանդությունների ժամանակ բուժարարողության նպատակահարմարությունը որոշում է կոսմետոլոգը: Տանը դեմքը կարելի է մաքրել միայն բժշկի հանձնարարականով և բժշկ. հսկողությամբ:
Դիմակներ, կոսմետիկ. բուժարարողություններ՝ ճարպային նյութերով և դեղանյութերով մաշկը սնելու նպատակով: Դրանք օգտագործվում են մաշկի վաղաժամ թառամումը կանխելու, մաշկը ճարպազերծելու կամ չորությունը նվազեցնելու, ինչպես նաև թերությունները վերացնելու նպատակով: Կախված մաշկի վիճակից՝ դիմակի բաղադրության մեջ (բացի ճարպային կամ փոշենման հիմքից) մտնում են վարակազերծող, փափկացնող, չորացնող, սպիտակեցնող նյութեր, վիտամիններ, դեղաբույսեր: Կոսմետոլոգը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում ընտրում է առավել հարմար բաղադրություն: Դիմակները լայնորեն կիրառվում են կոսմետոլոգ. կաբինետներում, բայց մի քանիսը կարելի է նաև տանը՝ բժշկի հանձնարարականներին համապատասխան: Դիմակը դնելուց առաջ դեմքի և պարանոցի մաշկը խնամքով լվանում են կամ մաքրում լոսյոնով, մազերը հավաքում գլխաշորի տակ, պարանոցը և կրծքավանդակի վերին մասն ազատում հագուստից: Դիմակը դնելուց հետո պետք է պառկել մեջքի վրա, ոտքերը թեթևակի բարձրացնել, աչքերը փակել, որպեսզի դեմքի մկանները թուլանան: Դիմակները հարկավոր է դնել օրընդմեջ կամ շաբաթը 2 անգամ:
Ձվի սպիտակուցային դիմակն օգտակար է թորշոմած, կախ ընկած կամ լայնացած ծակոտիներով ճարպոտ մաշկի համար: Այն պատրաստում են ձվի սպիտակուցից, որը քսում են նախապես մաշկը բամբակով մաքրելուց հետո, 3 անգամ: Եթե մաշկը չոր է, նախապես քսում են համապատասխան սնուցող մաշկաքսուք, ճարպոտ մաշկի համար օգտակար է սպիտակուցին ավելացնել քափուրի սպիրտ (1 ձվին՝ 10 կաթիլ), կիտրոնի հյութ (1 թեյի գդալ) կամ շիբ (0,5 թեյի գդալ փոշի): 15-20 ր հետո դիմակը լվանում են տաք ջրով, չոր մաշկի համար օգտակար է նորից սնուցող մաշկաքսուքի բարակ շերտ քսելը:
Դեղնուցամեղրային դիմակը խորհուրդ է տրվում կիրառել չոր, թառամած կամ բնականոն մաշկի համար: Այն պարունակում է վիտամիններ, ամինաթթուներ, ճարպաթթուներ և այլ արժեքավոր սնուցող նյութեր: Դիմակը պատրաստելու համար ձվի դեղնուցը հարում են 1 ճաշի գդալ մեղրով: Փափկացնող ազդեցությունն ուժեղանում է 1 ճաշի գդալ բուս. յուղ (ձիթապտղի, դեղձի, եգիպտացորենի) ավելացնելիս: Դիմակը դնելուց առաջ մաշկին 3 շերտով քսում են սնուցող մաշկաքսուք: 20-25 ր անց այն մաքրում են տաք ջրով թրջած բամբակով: Չոր մաշկի դեպքում բարակ շերտով նորից քսում են սնուցող մաշկաքսուք:
Չոր, բնականոն կամ թառամած մաշկի համար օգտակար են նաև դեղնուցաճարպային, ձվային, մեղրագլիցերինային դիմակները, որոնք արվում են նույն ձևով, ինչ դեղնուցամեղրայինը:
Դեդնուցաճարպային դիմակ. դեղնուցը հարում են 1 ճաշի գդալ տաք բուս. (դեղձի, արևածաղկի չզտված) յուղի հետ, որից հետո ավելացնում են 1 թեյի գդալ եռջուր, 0,5 թեյի գդալ կիտրոնի հյութ:
Ձվային դիմակ. հարած ձուն անմիջապես քսում են մաշկին, ապա մաքրում սառը ջրով թրջած բամբակով:
Մեղրագլիցերինային դիմակ. 1 թեյի գդալ մեղրը խառնում են 1 թեյի գդալ գլիցերինի և 2 թեյի գդալ ջրի հետ: Խառնուրդին զգուշորեն ավելացնում են 1 թեյի գդալ ցորենի կամ վարսակի ալյուր և խառնում մինչև համասեռ զանգված ստանալը: Գլիցերինի փոխարեն կարելի է ավելացնել 3 թեյի գդալ օղի, բայց նման դեպքում ջուր պետք չէ ավելացնել:
Մեղրակիտրոնային դիմակն օգտագործում են պեպենների և այլ գունակավորումների ժամանակ՝ մաշկը սպիտակեցնելու նպատակով: 2 ճաշի գդալ բնական մեղրը խառնում են 1 կիտրոնի հյութի հետ, թանզիֆե անձեռոցիկները (աչքերի, բերանի, քթի համար անցքեր ունեցող) տոգորում այդ խառնուրդով և 15-20 ր դնում դեմքին, այդ ընթացքում անձեռոցիկները լրացուցիչ տոգորում են 2-3 անգամ: Դիմակը լվանում են տաք ջրով:
Կաթնաշոռով դիմակն օգտագործում են որպես սնուցող և սպիտակեցնող միջոց: Պատրաստում են՝ 1 ճաշի գդալ կաթնաշոռը 2 ճաշի գդալ թթվասերի հետ խառնելով (չոր մաշկի համար), իսկ ճարպոտ մաշկի դեպքում՝ մածունի հետ՝ մինչև թանձր թթվասերի նման համասեռ զանգված ստանալը, կարելի է ավելացնել նաև 1 թեյի գդալ կերակրի աղ: Դիմակը թողնում են 15-20 ր, լվանում տաք, այնուհետև՝ սառը ջրով:
Խմորասնկային դիմակն օգտակար է ցանկացած մաշկի համար: B խմբի վիտամիններով հարուստ խմորասնկերն ուժեղացնում են մաշկի նյութափոխանակությունն ու արյան շրջանառությունը, պակասեցնում մաշկի թառամածությունը, մաքրում ծակոտիները: Բնականոն մաշկի համար 10-15 գ խմորասունկը խառնում են տաք կաթի հետ, ճարպոտ մաշկի դեպքում՝ ջրածնի գերօքսիդի 3%-անոց լուծույթի հետ (այդ դեպքում դիմակը նաև սպիտակեցնում է), չոր մաշկի դեպքում՝ բուս. յուղով, ստանում են թանձր թթվասերի նման խառնուրդ: 10-20 ր հետո դիմակը լվանում են տաք, այնուհետև՝ սառը ջրով, մաշկին բարակ շերտով քսում սնուցող մաշկաքսուք:
Պտղահատապտղային և բանջարեղենային դիմակներն օգտակար են ցանկացած