Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/364

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շնչարգելության երևույթները կարող են արագ անցնել կամ շարունակվել մի քանի ժ: Նոպաները երբեմն կրկնվում են հաջորդ օրը:

Կ-ի 1-ին ախտանշանների դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի: Մինչև նրա գալը երեխային շնչել տալ տաք, խոնավ օդ, խմեցնել տաք հեղուկներ, կատարել ոտքերի տաք լոգանք, կոկորդի և կրծքավանդակի վրա մանանեխի ծեփուկներ դնել: Ավելի մեծ տարիքի երեխաներին՝ ինհալացիա՝ սոդայի լուծույթի գոլորշիներով (1 լ ջրին՝ 1 թեյի գդալ կերակրի սոդա): Եթե նշված մեթոդներով շնչարգելությունը չի վերանում, ապա անհրաժեշտ է շնչափողահատում: Կ-ի ժամանակ անհրաժեշտ է հիվանդին հոսպիտալացնել:

ԿՈՒԶ, տես Ողնաշարի ծռումներ հոդվածում:

ԿՈՒՄԻՍ, տես Կաթ, կաթնամթերք հոդվածում:

ԿՈՒՐՈՐՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՖԻԶԻՈԹԵՐԱՊԻԱ, բժշկագիտության բաժին, ուսումնասիրում է բնական բուժիչ գործոնները (հանքային ջրեր, ցեխեր, կլիմայի և լանդշաֆտի առանձնահատկություններ) և դրանց ազդեցությունն օրգանիզմի վրա, բուժման և կանխարգելման նպատակով մշակում կիրառման առավել արդյունավետ միջոցներ:

Կ. և ֆ-ի զարգացումը ՀՀ-ում պայմանավորված է 1930-ին կուրորտաբանության և ֆիզ. բժշկության ԳՀԻ-ի հիմնադրմամբ: Ուսումնասիրվել են ՀՀ տարածքի առողջավայրային պաշարները (Ա. Հակոբյան, Ա. Դեմյոխին, Գ. Աղաջանյան, Ռ. Ջանջուտովա, Ժ. Թոփչյան, Զ. Սարգսյան), բացահայտվել են ՀՀ բնական բուժիչ գործոնները, կազմվել նրանց ամփոփագրերը, տրվել բուժ. նշանակության գնահատականը, օգտագործման ուղիները և հեռանկարները: Հետազոտվել են հանքային ջրերի երկրբ., ֆիզքիմ., սպեկտրաքիմ., մանրէաբան., ռադիոակտիվ հատկությունները: Ուսումնասիրվել են առողջավայրերի տեղանքի աերոքիմիան, հիմն. առողջավայրերի և ՀՀ շրջանների ջրաերկրաբանությունը, բացահայտվել է «Արզնի» և «Ջերմուկ» հանքային ջրերի միկրոտարրերի տեղաբաշխումն օրգանիզմում՝ արտաքին ու ներքին օգտագործման ժամանակ, պարզվել են յուրաքանչյուր միկրոտարրին հատուկ փոփոխությունները: Հանքային ջրերի և տեղանքի բնակլիմայական պայմանների գիտականորեն հիմնավորված տվյալները հիմք են հանդիսացել Արզնի, Ջերմուկ, Դիլիջան, Հանքավան, Վանաձոր առողջավայրերում առողջարանների կազմակերպման ու զարգացման, ինչպես նաև հանքային ջրերի (շշալցման ձևով) օգտագործման համար (Գ. Աղաջանյան, Ժ. Թոփչյան):

Տրվել է մի շարք առողջավայրերի (Դիլիջան, Ջերմուկ, Սևանի ավազան, Արեգունու լճափ, Շիրակի սարահարթ) կլիմ. բնութագիրը, ՀՀ-ում 1-ին անգամ կազմվել է մթնոլորտում թթվածնի մասնական ճնշման քարտեզը՝ տարվա տարբեր եղանակներին, մշակվել մասնական ճնշման հաշվարկի առավել պարզ մեթոդ (Զ. Ստեփանյան): ՀՀ մանկ. մի շարք առողջարանների բուժ. համալիրում ընդգրկվել են նաև չափավորված կլիմայաբուժ. լոգանքներ: Կլինիկայում և փորձարար. ճանապարհով ուսումնասիրվել են օրգանիզմի վրա ֆիզ. գործոնների ֆիզիոլոգ. ազդեցության բարդ մեխանիզմները՝ համակարգային, բջջային և մոլեկուլային մակարդակներով: Աշխատանքներ են կատարվել ֆիզիոթերապևտիկ գործոնների առավել արդյունավետ չափաքանակների օգտագործման, ռեժիմի, ազդեցության, տևողության, օրգանիզմի վրա դրանց գործադրման նոր հատվածների բացահայտման ուղղությամբ: Ստեղծվել է ֆիզիոթերապևտիկ. բուժման ցածր հաճախության սարք («Ամպլիպուլս-4» սարքի կցորդ), ուսումնասիրվել են նշված սարքից ստացվող հոսանքի ֆիզիոլոգ. և բուժիչ հատկությունները՝ ողնուղեղային նյարդարմատային համախտանիշների, հոդերի հիվանդությունների և խոցային հիվանդության դեպքերում: Մշակվել են սրտի արատների, աթերոսկլերոզային կարդիոսկլերոզի բուժման ցուցումներն ու հակացուցումները Արզնի առողջարանում: Հիմնավորվել է սիրտանոթային համակարգի հիվանդությունների (հատկապես՝ իշեմիկ և հիպերտոնիկ) վրա առողջարանի համալիր և առանձին բուժիչ գործոնների ազդեցությունը:

Զբաղվել են հիպերտոնիկ հիվանդության փուլային բուժման արդյունավետության հարցերով (Ռ. Գյանջեցյան և աշխատակիցներ): Բացահայտվել է ֆիզ. մի շարք գործոնների (ինդուկտաթերմիա, դեցիմետրային, սանտիմետրային ալիքներ) դրական ազդեցությունը հիպերտոնիկ հիվանդության սկզբն. փուլերում: Պարզվել է Արզնու ածխաթթվային հանքային ջրերի լոգանքների ազդեցության արդյունավետությունը սրտի իշեմիկ հիվանդության նախն. դրսևորումների և հետինֆարկտային կարդիոսկլերոզի դեպքերում (Ժ. Թոփչյան): Բացահայտվել է Ազատավանի (Արարատի մարզ) յոդաբրոմային հանքային ջրով լոգանքների արդյունավետությունը կայուն կրծքային հեղձուկի ժամանակ: Մշակվել է բուժման համալիր մեթոդ՝ ածխաթթվային լոգանքների զուգակցումը տարբեր դեղանյութերով (գանգլերոն, էուֆիլին, պանանգին, վիտամին E, կլոֆելին ևն) էլեկտրոֆորեզի հետ: Մշակվել են առանձին նյարդային հիվանդությունների առողջարանային բուժման արդյունավետության հարցերը (Ա. Հակոբյան): Բացահայտվել են «Ջերմուկ» հանքային ջրի բուժ. ազդեցության մեխանիզմները՝ գոտկային և պարանոցային նյարդարմատաբորբի, վեգետատիվ բազմանյարդաբորբի ժամանակ: Ծայրամասային նյարդային համակարգի հիվանդությունների բուժման համալիրում առաջատար տեղ է հատկացվել տորֆաբուժությանը, մշակվել են դեղանյութերով (գանգլերոն, թիոդին, տրիպսին) էլեկտրոֆորեզի մեթոդներ:

Աշխատանքներ են կատարվել ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունների ֆիզիոբալնեոլոգ. բուժման բնագավառում, հաստատվել է Հանքավան և Ջերմուկ առողջարանների հանքային ջրերի դրական ազդեցությունն այդ հիվանդությունների ժամանակ (Ա. Մելիք-Ադամյան, Տ. Մնացականով): Պարզվել են «Ջերմուկ» հանքային ջրի ազդեցության մեխանիզմները լյարդի և լեղուղիների քրոնիկ. հիվանդությունների դեպքերում (Գ. Աղաջանյան), արդյունավետությունը Բոտկինի հիվանդությունից հետո վաղ շրջանում, և հակախոցային ազդեցությունը: Ուսումնասիրվել են ենթաստամոքսային գեղձի բորբոքային հիվանդությունների, բարակ և հաստ աղիքների քրոնիկ. բորբոքման, արտածին մարմնակազմվածքային (կոնստիտուցիոնալ) ճարպակալման առողջարանային բուժման հարցերը: Բացահայտվել են տարբեր դեղանյութերով (դիմեկումարոն, պլատիֆիլին, քվատերոն, հիստիդին, վիտամին E ևն) էլեկտրոֆորեզի ազդեցության մեխանիզմները ստամոքսաղիքային համակարգի մի շարք հիվանդությունների ժամանակ: 1-ին անգամ ապացուցվել է հաստ աղիքի ոչ առանձնահատուկ խոցային բորբոքման դեպքում ֆիզ. գործոնների օգտագործման արդյունավետությունը: Մշակվել են հոդերի հիվանդությունների՝ ֆիզիոբալնեոլոգ. գործոններով բուժման համալիր արդյունավետ մեթոդներ, ուսումնասիրվել է դրանց ազդեցությունը մակերիկամի կեղևի, վահանագեղձի, սիրտանոթային համակարգի ֆունկցիաների, նյութափոխանակության գործընթացների վրա: Ուսումնասիրվել են ՀՀ առողջարանների