Կնիկն ասավ.— Ա՛յ մարդ, տերն էր մեր ղոնախը, րեխեն սաղ-սալամաթ ա։
Ըտիան ղոնախը գնաց, մուրազ ստացած չոբանի կուշտը, էլի քոսոտեց։
— Ես քոսոտ մարդ եմ, ինձ ոչխարի կաթը տո՛ւ, խմեմ։
Չոբանն ասեց իրան նոքարին, որ.— Գնացեք մի էծ կթեցեք, բերեք էդ մարդուն տվեք։ Նա ասեց թե.— Էս էծի կաթը չեմ խմում, կթի թող ոչխարը։
Խազեյնը ասում ա.— Ինձ համար ա, քեզ համար չի։
Ասում ա.— Աստված բա քեզ ո՞նց ա տվել, որ դու մեկը ինձ չես տալիս։
Նա ասավ.— Իմ աշխատանքն ա, քեզ ո՞նց տամ։
— Տո՛, էդ քո աշխատանքը չի, տերն ա տվել։ Ոչխարդ քար դառնա, դուն էլ միջին քար չոբան։
Քոսոտ մարդը գնաց բաղմանչու մոտը։
Բաղմանչուն ասավ.— Ես ծեր մարդ եմ, տուր էդ խաղողներիցը ուտեմ։
Բաղմանչին նոքարին հրամայեց, որ.— Գնացեք, էն ճանճի կերած խաղողներիցը բերեք։
Ճանճի կերած խաղողներիցը բերին նոքարները, սա ասավ.— Ես չեմ ուտիլ, բերեք լավ խաղողներիցը։
Նա ասավ.— Լավը քեզ համար չի, ուրիշ մարդկերանց համար ա։
Նա ասավ.— Բա քեզ աստված ո՞նց ա տվել, որ դու ինձ չես տալի։ Էլի դառնա քու բաղդ ծմակ, դուն էլ միջին՝ գել։
Նրանք հասան իրանց մուրազին, դուք Էլ հասնեք ձեր մուրազին։
Աստածանե իրեք խնձոր վեր էկավ. մինն՝ ասողին, մինը՝ պատմողին, մինն էլ բոլոր աշխարին։