Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Դհանք վի կացան, ղու էլան, գնացին։ Գնացին տեհան, որ դրաստ՝ միջին մի լավ տղա։

Աղջիկն ասավ տղին.— Էդ ա որ թաքավորը ղոշունով էկել ա, դու խնդրվի էդ բանին՝ ամենի համար մի աման կերակուր, մի ոսկի գդալ։

Խնդրվեց տղեն, ինչ որ ասավ՝ չիմ դուս կացավ։ Հացը որ կերան, աղջիկը տղին կանչեց, թե էդ բանին խնդրվի, որ էն ոսկի գդալը թաքավորի գտակի տակից դուս կենա, որ օքմին չգիտենա։

Տղեն խնդրվեց՝ գդալը թաքավորի գտակի տակին դուս կացավ։

Սկսեց տղեն ամանները հավաքիլը։

Աղջիկն ասավ.— Գդալների մինը կա ոչ։

Թաքավորը չիմ օպիս անիլ էրետ իրա ղոշունի մեջը, ոչ մեկի ձեռին էլ գդալը գտան ոչ։

Աղջիկը ընդիան դուս էկավ, թաքավորին ասավ.— Դու ինձ ասեիր, թե էդ էրեխեն մարդից ա, բա էս գդալը, որ սուփրից կորչում ա, էդ ումնի՞ց ա։

Թաքավորն ասավ.— Դու գիտես, գդալը ո՞ւմ ձեռին ա։

Աղջիկն ասավ.— Թաքավորն ապրած կենա, թե կուզես, բեդամաղ իլ, կուզես՝ չէ, գդալը քու գտակի տակին ա։

— Ի՞նչ ես ասում,— ասավ,— ախչի՛։

Ասավ.— Գտակդ վի կալ, թե տի չի լի, ինձ պատըժի։

Թաքավորը գտակը, ասելու հետ, վի կալավ, գտալը վեր ընկավ միջից։

Աղջիկն ասավ.— Թաքավորն ապրած կենա, գդալը ըտեղ դնողը ինձ էլ անմարդ կարա, էրկուֆոքիսացնի՞ թե չէ։

Թաքավորն ասավ.— Ախչի՛, ինձ ուզում ես թե խափե՞ս։ Բա, թե՝ էդ ղայդի հունար ունեք, քշերս ձեր ամարաթը տարեք իմ ամարաթի կուշտը։ Թե էդ հունարն անեք, ես որ էլ որդի չունեմ, իմ ձեռոք ձեզ պսակեմ, իմ թախտի վրեն նստացնեմ։

Աղջիկն ասավ.— Բա՛շուստա[1], թաքավոր, եթե կարողանանք ոչ՝ մեր էրկուսի գլուխը քեզ հալալ։

Աղջիկը մի տեղ շինեց թաքավորի համար, ասավ,— Դու էս տեղումը քնի, ինչ վախտ որ վի կենաս, տես էս ամարաթը որդի ա։

Թաքավորը պառկավ քնավ. վի կացավ մտիկ արավ, տեհավ,

  1. ↑ Գլխիս վրա—Ծ. Կ.: