Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/106

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

17. ՍԱՉԼՈԻ ԽԱՆՈԻՄ ԿԱՄ ՍԱՌՍԱՆԱՄ

Ժամանակով ըլում ա, չի ըլում՝ մի թաքավոր մի քաղաքում։ Էդ թաքավորը միտք ա անում, որ «Էս քաղաքի միջումը ես մի վարձք բան չի արի, էսքան հարստութինը ունեմ, ես պտիմ մի վարձք անի, որ հարուստ ու քյասիբ լիանան»։

Էրկու հազար փութ մեղր առավ, էրկու հազար էլ՝ կարագ, խառնեց իրուր։ էն քաղաքի վերի կռանը մի բանձր սար կար, էն եղն ու մեղրը տարավ էն սարի գլուխը, սաղ քաղաքին իմացրուց.— Էկե՛ք, որ ես պտիմ վեր թողա ըստիան, ինչքան կուզեք հվաքեցեք, տարեք։

Չիմն էլ ամենքը մի աման, մի բան վի կալան ու գնացին։ Դա էդ եղն ու մեղրը վեր էթող սարի գլխիցը, խալխը չիմ էլ հավաքեցին, կերան ու լիացան։ Լիացան, սկսեցին ամենքը իրանց տները գնալը։ Մի ախչիկ, ամանը ձեռին, լիզելով էթում էր․ էդ քաղաքում մի պառավ կնիկ կար, գնաց էդ ախչիկը ըտրա տունը։ Պառավը հարցրուց էդ ախչկանը, թե.— Էդ ի՞նչ էս լպստում։

Ասավ.— Գիտես ո՞չ, որ թաքավորը էս ղայդի բան ա արե՞լ։

— Ախչի՛, оղորդ ես ասո՞ւմ։

— Բա՛, օղորդ եմ ասում։

— Ա՛յ որդի, էլ կա՞, թե չիմ տարան։

— Որ հավաքող ըլի, ըլի որ էլի ըլի։