Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էդ պառավը մի աման վի կալավ, գնաց էդ սարի տակը, տեհավ չիմ տարել են, այնօյին, ըսդի-ընդի կա, սկսեց թոփ անիլը։ Խալխը չիմ գնացել ին, թաքավորի տղեն դեռ ընդի էր։

Թաքավորի տղեն գնաց պըռավի ամանին քացի էրետ, դեն գցեց, թե.— Էսղտա վախտ որդի՞ ես էղեղ, որ նոր էկել էս ֆող էս հըվաքում։

Պառավը դրան անըծեց.— Աստծանե կխնդրեմ,— ասավ,— որ մի հենց քամի անի, որ քեզ տանի Սաչլի խանըմի բերդը գցի։

Ասելու պես մի քամի վի կացավ, էդ տղին վի կալավ, տարավ մի հեռու աշխարհքում մի ծմակի միջում, մի բերդի միջում վեր էբեր։

Տղեն վի կացավ, մտիկ արավ, տեհավ, որ էս բերդին ո՛չ դուռն ունի, ո՛չ դուս ըլելու տեղ։

— Տեր աստվա՛ծ,— ասավ,— էս ի՞նչ փորձութին էր՝ իմ գլուխը էկավ։

Էդ բերդի միջումը մի հայաթ կար, էդ տղեն միտք անելով վի կացավ էդ հայաթի չորս կուռը ման էկավ, տեհավ, ո՛չ դուռն ունի, ո՛չ փանճաբա։ Վերև մտիկ արավ, տեհավ, որ էդ հայաթի գլխին մի զարմանելի ախչիկ կա։ Ախչիկն էլ տղին տեհավ։ Ախչկա աչքին էդ տղեն հենց դուր էկավ, սիրտը թռթռաց։ Վերնուց ձեն ածավ, թե.— Անմեղ ման մի գալ, տան դուռը չես կարա գտնի․ ըտի կա՛ց, ես էս ա դվեր եմ գալի։

Ախչիկը դվեր էկավ տղի կուշտը, ասավ.— Դուն ո՞վ էս, որ ղուշն իրան թևովը, օձն իրան պորտովը մեր ահիցը կարալ չի, որ դեսը անց կենա։ Դու քանի՞ գլխանի էս, որ էկել էս ըստի։

— Աստծանե հրաման էր, ես էկա ընկա ըստի։

— Ա՛յ տղա, ինձ կուզե՞ս, որ ես քեզ ըստիան ազատեմ։

— Խանո՛ւմ, աշխարքիս էրեսին քեզանից լավ ախչիկ պտիմ ուղի՞։

Ախչիկը տղին տարավ տուն, իրուր հետ հաց կերան, քեփ արին։

Րիգունը մթնեց, մերն էկավ բերդի դըրսի կռնիցը ձեն ածավ․— Սաչլի խանո՛ւմ, արի մազերդ կախ արա, որ գամ։

— Կացի՛,— ասավ ախչիկը,— գալիս եմ։

Տղին վի կալավ մի առանձին տեղ պըհեց, գնաց մազերը կախ արավ, մազերիցը մերը բռնեց ու դուս էկավ բերդը։

Մերն էկավ տուն, ախչկանն ասավ.— Ախչի՛, էս ի՞նչ մարդի ֆոտ ա գալիս ըստիան։