Ախչիկն ասավ.— Նանի՛, մենք խո թազա չենք էկե էս տուն, քանի տարի ա մենք էս տանն ենք, ըստի իսան տեհա՞ծ էս։ Քու ահիցը, իմ ախպորտանց ահիցը իսան կարա ձեր տան գլխովը անց կենա՞։ Ո՛վ գիտի, որդի էս իսան կերե, հըմի ատամնուցդ ֆոտ ա գալի, հենց գիտես, թե ըստի մարդ կըլի։
— Հա՛, ախչի դրուստ, էրեկի կերել եմ։
Մի քիչ վախտից եդը էն օխտն ախպերն էլ էկան, նհանք էլ մոր պես ասին, թե.— Նանի ջա՛ն, էս ի՞նչ մարդի ֆոտ էր, որ ըստիան էկավ։
— Ա՛յ որդի,— ասավ նանը,— էըեկ որ էն մարդը կերանք՝ ընդուր ֆոտը կըլի։
Է՛, տղերքն էլ խափվեցին, ռավոտը վի կացան ու եդ գնացին՝ ախպերտինքն էլ, մերն էլ։
Ախչիկը գնաց տղին հանեց, էկան դրանք էդ օրն էլ իրուր հետ կերան ու քեփ արին ըտի։ էքսի օրը ախչիկն ասավ տղին.— Դուն տենո՞ւմ ես, որ իմ ախպերտինքն էլ են ուշապ, մերս էլ ա ուշապ, մի օր վրավուրդ կանեն, քեզ էլ կուտեն, ինձ էլ կուտեն։ Լավն էն ա, որ վի կենանք ու ըստիանց գլուխներս առնենք կորչենք։
Ասավ տղեն.— Ո՞նց դուրս կըլենք էս բերդի միջից։
Ախչիկն ասավ, թե.— Ոնց որ իմ մազերը կախ եմ անում, իմ մերը ոնց բռնում ա ու իջնում, դուն էլ ընե բռնի ու իջի, ես ոնց որ ըլի՝ դուս կգամ։
Ախչիկը մազերը կախ արավ, տղեն բըռնեց ու իջավ. ախչիկը թռավ, ինքը դուս էլավ։
Ախչիկը տղին ասավ.— Ա՛յ տղա, աստծով բերդիցը լավ պըրծանք, դե արի փախչենք, որ իմ մորիցն ու ախպորտանցե տենունք ո՞նց պտինք պրծնուլ։
Սկսեցին դրանք փախչիլը․ փախան, էն օրը գնացին, էն քշերն էլ գնացին։ Ախչիկը ռավոտը ասավ.— Ա՛յ տղա, եդ մտիկ արա, տես խո օքմին չի գալի։
Տղեն եդ մտիկ արավ.— Ախչի՛,— ասավ,— մի կտոր ամպ ա գալի։
— Է՛դ,— ասավ,— իմ մենձ ախպերն ա։ Ի՞նչ անենք, որ պրծնունք։
Տղեն ասավ.— Դու գիտես,— ասավ,— ոնց որ գիտես՝ հնե արա՛: Ես որ մի բան էլ ա գիտեմ ոչ։
Ախչիկն ասավ.— Դե լավ, ուշապը օձիցը շատ կվախի, չունքի ուշապը որ կծում ա՝ յաղու չունի, օձը յաղու ունի, ընդուր մհար