Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/109

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ուշապը օձիցը շատ կվախի։ Ես կդառնամ մի աղբիր, քեզ կշինեմ օձ։ Դուն կմտնես աղբրի ակը. կգա իմ ախպերը, կտենու, որ մենք ենք, կկըռանա, որ էն ախպրիցը ջուր խմի, դուն ընդիան դըբա աչքը նի կգաս, նա շատ կվախի, կարալ չի, որ ջուր խմի։

Ախչիկը դառավ մի աղբիր, տղին շինեց օձ. ուշապն էկավ, քանի ուզեց ջուր խմի, ախպրի ակնիցը էդ օձը վրա թռավ, թե դրա աչքը կծի, դա վախեց, եդ քաշվեց։ Շատ չալիշ էկավ ջլիզ, օձը մոտ չէթող, որ դա ըտիան ջուր խմի։ Ուշապի ջիգրը էկավ, թքեց ու եդ գնաց։

Եդ ախչիկ էդառ, դրան էլ շինեց էն տղեն, ձեռ-ձեռի տվին, ըսկսեցին փախչիլը։ Օր ու քշեր փախան։

Ռավոտը ախչիկն ասավ.— Եդ մտիկ արա, տես խո օքմին չի գալի՞։

Տղեն եդ մտիկ արավ, տեհավ, որ թոզ ու դուման ա գալի եդնուց։

— Պա՜հ, պա՜՛հ,— ասավ,— ախչի՛, էս ի՞նչ բան ա, ի՞նչ գալիս ա։

Ախչիկը հարցրուց թե.— Ի՞նչ ա գալի։

Թե.— Թոզ ու դուման ա գալի։

— Ա՛յ էդ իմ միջնեկ ախպերն ա. վայ թե դա մեղ փչացնի։

Տղեն ասավ.— Բա ի՞նչ անենք, որ դրանե պրծնունք մենք։

Ախչիկն ասավ.— Ա՛յ տղա, վախիլ մի, թե իմ ասածը կանես՝ դրանից էլ կպրծնունք։

Տղեն ասավ, թե.— Իլլաճս ի՜նչ, որ անենք ոչ։

Ախչիկն ասավ.— ես մի բաղ կդառնամ, չորսի կուռը հենց հասար քաշած, որ իմ ախպերը կարենա ոչ նի մտնի։ Միչումը շատ խիար, ձմերուկ կըլի։ Քեզ էլ կշինեմ միչումը բաղմանչի, ես էլ կդառնամ հրենիկ էն եմիշը։ Կգա իմ ախպերը, չալիշ կգա, որ էդ բաղիցը մի բան առնու։ Թե՛ խափվեցիր ու տվիր, էնե մեզ կփչացնի։

Էդ ախչիկը դառավ մի բաղ, չորսի կուռը հասար քաշած, դրան շինեց մի բաղմանչի, էդիր միչումը, ինքն էլ դառավ մի եմիշ։

Ախպերն էկավ հասավ։ Էկավ տեհավ, որ քիրը բաղ ա դառել, տղին բաղմանչի շինել, ինքը մի եմիշ դառե։ Ձեն էրետ, թե.— Բաղմանչի՛, դուս արի հլա՜։

Դուս էկավ տղեն։

— Ա՛յ բաղմանչի,— ասավ,— աստծու խաթեր,— ասավ,— ծարավ մեռնում եմ, ըլիլ չի որ ըստիան յա մի խիար տաս, յա մի ձմերուկ։