Տղեն ասավ.— Չէ, կարալ չե՛մ, իմ բանը չի։
— Դե որ տալիս չես, էն պուճուր եմիշը տուր, ինչ որ իրան գինն ա՝ էրկու իրան գինն ա՛ռ։
Ասավ.— Կարալ չեմ, որ տամ։
Ասավ.— Խի՞ չես տա։
Ասավ.— Սա թաքավորական բաղ ա, չվել թաքավորը իրավունք չտա, որ մեռնես էլ՝ մի զադ չեմ տա։
Էդ ուշապի ջիգրը շատ էկավ, թքեց ու եդ դառավ։
էն ախչիկը եդ դառավ էլ էն ախչիկը, էն բաղմանչուն շինեց էլ էն տղեն, ետ ձեռ-ձեռի տվին ու փախան։ Օր ու քշեր փախան։
Ռավոտը էլեթ տղին ասավ.— Հըլա եդ մտիկ, տե՛ս խո օքմին չի գալի՞։
Տղեն եդ մտիկ արավ, ասավ.— Մի ղուշ ա գալի։
— Պա՜,— ասավ,— ա՛յ տղա, ինչ իլլաճ ունես՝ տե՛ս, որ էդ իմ մերն ա։ Դրանից դժար պտինք պրծնուլ։
Ասավ.— Ախչի՛, ինչ իլլաճ ունես, դու տես, դուն տենում ես, որ ես մի բան էլ ա գիտեմ ոչ։
— Դե որ գիտես ոչ՝ ինչ որ քեզ ասեմ՝ պետք ա անես։
Ասավ.— Գլխի՛ս վրա։
Ասավ.— Ես կդառնամ ծով, մի պրախոդ միջին կսարքեմ, քեզ կդընեմ պրախոդչի, ես էլ տապ կանեմ էն բոխի ծառի տակին։ Իմ մերը կգա չալիշ կգա, որ պրախոդը մոտիկ քշես, որ բալի պրախոդին վեր ըլի։ Դուն մոտ չթողուս, քշես ոչ պրախոդը մոտիկ գա։ Նա կուզենա, որ ծովիցը ջուր խմի, ես լափու կըտամ՝ շատ հեռու տեղ կգցեմ։ Եդ կըսկսի քեզ ղանչանք անելը։ «Կարալ չեմ,— ասա,— քեզ վեր ունիլ, էս թքավորական պրախոդ ա, իրավունք կա ոչ»։
Էտ ախչիկը ծոցից մի հայլի հանեց, վրա արավ, գցեց էդ դզի մեչը՝ դառավ մի մենձ ծով, միջին սարքեց մի պրախոդ, էդ տղին էդիր պրախոդի միջումը։ Էն ծովի ղրաղին մի բոխի ծառ կար, գնաց տակին տապ արավ։ Մերն էկավ հասավ պրախոդչուն ասավ.— Էդ պրախոդը դեսը քշի, բըզարել եմ, ես էլ նստեմ, անց կենամ, ինչ որ քու հախն ա, մինն էրկուսով ա՛ռ։
— Չէ՛,— ասավ,— դեդի ջա՛ն, ըլիլ չի, սա թքավորական պրախոդ ա, իրավունք չկա։
Ուզեց, որ ծովիցը ջուր խմի՝ էդ ախչիկը հընենց լափու էրետ, էդ ջուրը դրան շատ հեռու քշեց, կարաց ոչ որ ջուր խմի, էդ պրախոդչուն սկսեց ղանչանք անիլ, թե.— Ինձ էլ պրախոդն առ, աստծու սիրո խաթեր։