Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Չէ՛,— ասավ,— դեդի ջա՛ն, կարալ չեմ, թքավորը որ իմանա, իմ գլուխը քու գլխիցը լավն ա, վախում եմ, որ գլուխս կտրի։

Ջիգրն էկավ, թքեց ու ըտիան եդ դառավ։

Էն ախչիկը եդ դառավ էլ էն ախչիկը, տղին էլ շինեց էն տղեն։ Ձեռը բռնեց էդ տղի թե.— Փա՜ռք քեզ, սատո՛ծ, որ պրծանք: Ա՛յ տղա, էլ վախիլ մի, հըմի դվորը որ կուզես, արխեին գնանք:

Վիկացան ձեռ-ձեռի տվին ու ըղու էլան։ Գնացին մի չթվորի ռաստ էկան։ Տեհան չիմ սև հագած։

Տղեն ասավ.— Ախչի՛, հլա ըստի նստի, տենանք ի՞նչ բան ա սա:

Տղեն գնաց էդ չթվորի կուշտը, ասավ.— Էս ի՞նչ բան ա, որ ճիպոտդ էլ ա սև հագցրած, դուն էլ ես սև հագե, չութդ էլ ես սև հագցրե, եզնիքդ էլ ես սև հագցրե, հոտաղդ էլ. դա ի՞նչ բան ա։

Ասավ.— Մեր թաքավորին մի տղա ուներ, էս քանի տարի ա, որ ոտով-գլխով կորել ա. ընդուր ծերա էլ իրա ժողովրդին էլ, ինքն էլ չիմ սև ա հագցրել, որ. «Իմ տղին չվելա գտնեմ ոչ, ես էդ բանը վերջացնիլ չեմ»։

— Դուն թաքավորի տղին որ տենուս, կճնանչե՞ս։

— Ի՞նչ պտիմ ճնանչիլ, րեխա էր, որ ընդռվ կորավ, հըմի ահագին մարդ կըլի։

— Ես էն թքավորի տղեն եմ։

— Շիտակ էս ասո՞ւմ։

— Շիտակ եմ ասում, ես էն թաքավորի տղեն եմ. դու գնա թաքավորի անկաճը բռնի, քեզ խելի բան կբախշի։

Հոտաղն ուզաց, թե դրա ղաքին վազ տա, մաճկալը քարով էրետ, սըպանեց, ինքը վազեց, գնաց թքավորի կուշտը։ Թաքավորի տղեն մլորած մնաց էդ սպանված հոտաղի կշտին, խալխն էկան, հասան։ Որ ընկավ էդ ղալմաղալի մեջը՝ ախչիկը մտիցն ընկավ։ Թաքավորն ու մերն էլ էկան, տղին վի կալան, տարան իրանց օթախը։ Ախչիկը մնաց էն ջրի ղրաղին նստած մենակ։

Ախչիկն ասավ.— Ա՛յ նամարդ, ես գիտեի, որ դու ինձ պըհիլ չպըտիս, վերջը բրախիլ պըտիս։

Ախչիկն ասավ.— Լավն էն ա ես մի վարդի ծառ դառնամ ըստի, թե չէ ուրիշ մարդի ձեռ կընկնեմ։

Դա դառավ մի վարդի ծառ։

Մի պառավ կնիկ էկավ, ըտի տավար կար, էն տվարի թրիքը հըվաքելու, չորացնելու։ Էդ պառավ կնիկը թրիքը հըվաքելով գնաց. տեհավ մի վարդի ծառ աղաքին։