— Ջա՜ն,— ասավ,— էս ինչ լավ բան ա, սրան քոքիցը կհանեմ, կըտանեմ՝ թքավորի տղեն որ էկել ա, թքավորին փեշքաշ կանեմ, ինձ բան կբախշի, կտանեմ կուտեմ, պառավ կնիկ եմ, կապրեմ։
Քոքիցը հանեց էդ վարդի ծառը, տարավ իրան տուն։ Էդ պառավը օրը մի գրվանքա բամբակ ուրիշից բերեր, էրկու օրումը, իրեք օրումը մաներ, տաներ տեր տերը, նրա հախն առներ, բերեր՝ հացի տեր, բանի տեր, որ ապրեր։
Վարդի ծառը, որ էդեր տանը, դնաց մի գրվանքա բամբակ էլ էրեր տուն, ինքն իրան ասավ.— Սոված մեռնում եմ, գնամ հրևանի տուն, գամ, որ էս բամբակը մանեմ, որ տանեմ տիրոնչը տամ, փողն առնեմ, որ հացի տամ, ուտեմ։— Ասավ ու էթող, գնաց հրևանի տուն։
Էդ ախչիկը էդ բանը էդ պռավիցն իմացավ, պառավը դուս ըլելու հետ՝ մի սհաթ էդ բամբակը մանեց, թել շինեց ու ընդի կախ արավ։ Վի կացավ օթախը ավլեց, խորակ շինեց, իրան փայը կերավ, պռավի փայը կրակի ղաքին ծածկեց, ինքը էլեդ դառավ վարդի ծառ։
Պառավը մխելի վախտիցը եդը էկավ, տեհավ, որ տունն ավլած, թելը մանած, խորակը շինած, կրակի ղրաղին ծածկած։
Պառավը շատ արմացավ․ «Էս ի՞նչ թավուր բան ա, դուռը փակած, բլանին իմ ջեբումը, նի են մտել ու էդ բանն արել»։
Թելը վի կալավ ու տարավ էրետ տիրոջը։
— Դեդի՛,— ասավ,— էս ի՞նչ կոկլիկ մանած ես արել, կասես թե օձի բերնից դուս քաշած ըլի։ Համ ամեն հետ շատ եդի մանեիր, բերեիր, էս ի՞նչ չուստ մանեցիր։
— Ա՛յ որդի, ամեն հետ սոված էի, էսօրի կուշտ եմ էլել, ընդուր հրաքաթ արի չուստ մանեցի։
— Դեդի ջա՛ն, որ ըտենց ա, էրկու գրվանքա էլ տար, էլի ըսենց մանած արա, ես քեզ սոված պըհիլ չեմ։
Քաշեց ու էրկու գրվանքա բամբակ էրետ պռավին։ Տարավ էդիր տանը պառավը, ինքը վիկացավ, գնաց ջուրը, ջրումը շատ խալխ կար, պառավը խելի եդացավ։ Հլե չվելը պռավի գալը ախչիկը դուս էկավ, տունն ավլեց, բամբակը մանեց, թել շինեց ու ընդի կախ արավ։ Մի խորակ շինեց ինքը կերավ, պռավի փայն ընդի ծածկեց կրակի ղրաղին։ Պառավը ջրիցը էկավ, տեհավ տունն ավլած, բամբակը մանած, խորակը էփած։ Պառավը շատ զարմացավ,