Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/118

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ի, որ չորս պատն էլ կրակ դառավ, ու մի քուչա բաց էլավ։

Էն քուչով փախչեի, գնեի, տենեի էն տղի դուքանումն եմ, ընդի էլ ո՛նչ կրակ կար, ո՛նչ մի բան էլա։ Ըտի մնեի, էլեդ քչերը եդ գեի։

Թքավորն ասում ա.— Ախչի՛, կարա՞ս էն տղին խաբես, բերես ըստի։

Ախչիկն էլ ասում ա.— Տենանք։ Մեկ էլ որ գնամ, իրան կասեմ, բալի կարենամ բերեմ։

Ախչիկը մի հետ էլ գնում ա, էդ տղին ասում ա.— Իմ ոտը ծանդռն ա, հմի էլ դու արի, ես մեղք եմ, ամեն հետ ես եմ գալի։

Էդ տղեն ասում ա.— Լա՛վ, էքուց րիկուն ես կգամ։

Էդ տղեն դավրիշին կանչում ա, ասըմ ա, թե.— Դավրի՛շ, նրա ոտը ծանդռն ա, կարում չի գա, կարելի՞ ա ես գնամ։

Դավրիշն ասում ա.— Շատ լավ, րիկունը,— ասում ա,— գնալիս կգաս իմ կուշտը։

Գնալու վախտը գնում ա Դավրիշի կուշտը։

Ասում ա.— Դավրի՛շ, գնում եմ, ի՞նչ ես ասում։

Դավրիշը դրա ունքերին սուրմա ա քսում, ասում ա.— Գնա՛, էլ չես էրևալ, գնա համարձակ մտի ամարաթը, էլ քի օչով տենալ չի։

Էդ տղեն գնում ա, մտնում ա էդ ախչկա օթախը։ Օչով նրան տենում չի, էդ ախչկա համա հաց են բերում, մի աման էլ կերակուր։ Դեռ էրկու թիքա ախչիկը չըկերած՝ կերակուրը հատնում ա։

Իրան ղարավաշին ասում ա.— Ի՜նչ քիչ ես բերել, գնա էլի բի։

Գնում ա, բերում։ Էդ վախտն էլ էրկու թիքա վեր ա ունում. հատնում ա:

Ասում ա.— Ախչի՛, էլ բի՛։

— Թքավորի ախչիկն ապրած կենա,— ասում ա ղարավաշը,— էրկու բաժին կերել ես, դու կշտացա՞ր ոչ։

Ամոթու էլ բան չի ասում, սոված ա մնում։ Եփ ղարավաշը դուս ա գնում, էդ տղեն ախչկան էրևում ա։

Ախչիկն ասում ա.— Դու ըստի ի՞ր, ընդուր կշտանայի ոչ։

Եդնա էդ ախչիկը դուս ա գնում, տղին թողում ա օթախումն ու դուռը դրսից փակում։ Գնում ա հորը ասում.— Տղեն էկել ա, հրեն իմ օթախումը։

Թաքավորը մարդ ա ղրգում, որ բռնեն, տանեն իրան կուշտը։ Գալիս են բաց անում, տենում են, որ օքմին չկա։

Գնում են թքավորին ասում, թե.— Օքմին չկա։

Թքավորն էլ ասում ա.— Ինչպե՞ս չէ, սուտ ա՞ ասում իմ ախչիկը։ Գնացեք խոտ ածեք օթախի մեջը ու կրակ տվեք, ըտի մի հնարք կա։