19. ՍԵՎ ՂԼԻ ՀԵՔԻԱԹԸ
Ըլում ա, չի ըլում՝ մի թքավոր․ էդ թքավորին ունենում ա իրեք տղա։ Էդ թքավորը մեռնում ա․ մեռնելուց եդնը տղերանցը թքավորութին չեն տալի։ Թքավորի քաղաքումը մի բազրկյան ա ըլում, էլլիկը մասլահաթ ա անում, էդ բազրկյանին բերում դնում են թքավոր։ Էդ բազրկյանը մի նոքար ա ունենում, շատ հավատարիմ ա ըլում, անումը՝ Սև ղուլ։
Էդ թքավորը տենում ա, որ հին թքավորի տղերքը խեղճ, մոլորած ման ին գալի՝ ձեռները ծոցներում դրած։ Միտքն ա անում, թե սրանք քանի որ ըստի են, իմ թքավորութինը պըտի տենան, մտքի մեջ ընկնեն, լավն էն ա, որ սրանց իմ կշտիցը հեռացընեմ մի իրեք օրվա ճամփա։ Սև ղլին կանչում ա, ասում․— Տար սրանց մի իրեք օրվա ճամփա հեռացրու։
Սև ղուլը ղամշին վեր ա ունում, իրան ձիուն վեր ա ըլում, դրանց աղաք ա անում տավարի պես ու սկսում ա վեր հատել, ոնց որ տավար ըլին։ Թքավորը իրեք օրեն ճամփա ա ասել, դա մի ամսվա ճամփա եդ ա ածում։ Մի ամիսը որ թմամում ա, թաքավորի մենձ տղեն եդ ա դառնում ղանչանք անում, թե.— Սև ղուլ ջա՛ն, արևիդ ղուրբան, գլխիդ մատաղ ըլեմ, իմ էրեսը դու տրորես, թքավորը քի ասավ իրեք օրվա ճամփա քշե, մի ամսվա ճամփա քշեցիր, եդ դա՛ռ։