Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/130

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

25. ՔԱՐ ԴԱՌԱԾ ՂՈՇՈՒՆԻ ՀԵՔԻԱԹԸ

Ըլել ա, չի ըլել մի թքավոր, ունեցել ա իրեք տղա։ Թքավորը շատ միտք անելիս ա ըլել։

Մենձ տղեն էկել ա, թե.-- Թքավո՛ր, խի՞ ես միտք անում:

— Իմ դարդին դու կարալ չես դարման անես,— ասել ա հերը։

Մենձ տղեն թողել ա գնացել:

Ընդուր էքսի օրը միջնեկ տղեն ա էկել, հարցրել ա թքավորին, թե.— Դարդդ ի՞նչ ա։

— Իմ դարդին դու կարալ չես դարման անես,— թքավորն ասել ա։

Դա էլ ա ձեռը վեկալել, գնացել:

Ընդուցը ետը, էն մեկել օրն էլ պուճուր տղեն ա էկել, թքավորին ասել ա.— Թքավո՛ր, դարդդ ի՞նչ ա։

— Իմ դարդին կարալ չես դարման անես,— ասել ա հերը։

Ասել ա.— Չիմ աշխարքը ման կգամ, քու դարդին դարման կանեմ, ասա՛։

— Իմ դարդի դարմանը մի գոմշի գլխի ղդար մի նուռն ա, ով կարա՝ թող բերի,— ասում ա թքավորը։

Պուճուր տղեն գնում ա աղբորտանց կուշտը, ասում ա.— Մեր հերը գոմշու գլխի ղդար նուռն ա ուզում, մենձ ախբերը դու էս, պետք ա գնաս, բերես։