Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մենձ ախրերը մի ձի ա վեր ունում, ռավոտը ճամփա ընկնում։ Գնում ա չվել մի ամիս, չոլերով ա գնում, շենլիք չի ըլում։ Մի ամիսը որ թըմամում ա, գնում ա տենում, որ էրկաթից մի ամարաթ կա շինած․ ամարաթի ղաքին նռնենի կա, նռնենու վրա նուռ կա, ամեն նուռը էրկու ստիլ, քաղում ա իրեք նուռը ու բերում։ Գնալն ու գալը քաշում ա էրկու ամիս։ Հերը գալն իմանում ու ուրախանում ա։

— Բերիլ ե՞ս,— ասում ա,— նուռը։

Ասում ա․— Բերել եմ։

Ասում ա․— Ո՞րդիան բերիր նուռը։

Ասում ա․— էրկաթե ամարաթի կշտիցը բերի նուռը։

Հերն ասում ա․— էդ իմ ռավոտվա հաց ուտելու տեղն ա, էդ նուռը էրկու ստիլ կլի։

Սրեն գալիս ա միջնեկ տղին, որ գնա նուռը բերի։ Միջնեկ տղեն ձի ա նստում, գնում ա մի ամսվա ճընապար, գնում ա՝ էրկաթե ամարաթին հասնում, էրկու ամսվա ճընապար ա՝ գնում ա մի արծաթի ամարաթի հասնում։ Արծաթի ամարաթի դռանը մի նռնըքի ա ըլում, նռնըքու վրա մի նուռն ա ըլում իրեք ստիլ։ Էդ նուռը պոկում ա ու բերում։

Գնալն ու գալը չորս ամիս ա քաշում։ Իրան հեր թքավորը իմանում ա գալը, ուրախանում ա։— Ո՞րդի գնացիր,— ասում ա,— նուռը բերի՞ր։

Ասում ա․— Էրծաթե ամարաթի կուշտը գնացի, ընդիան բերի։

Թաքավորն ասում ա.— Էդ իմ ճաշվա հացիս տեղն ա, էդ նուռը իրեք ստիլ կըլի։ Իմ դարդին դարման չի անիլ դա։

Սրեն էկավ պուճուր տղին։ Պուճուր տղեն գնաց իրենց թավլեն մտավ, ձիանու մեչը ման էկավ, էրկու հարիր ձի կար կապած, աջու կռնիցը ըսկսեց մի ծերիցը ձեռը ձիանոնց միչքին դնելով, որի վրա որ ձեռը դրուց, շատերը մեջքը կռացըրին, շատերի մեջքն էլ կոտրեց, դուս էլավ էն մեկ ծերը։ Ձի չկա, որ հեծներ գնար, սկսեց ձախու կուռը ման գալ, էդ ղայդին ձեռը դրուց ձիանու վրա, որը կռացնում ա մեջքը, որի մեջքն էլ կոտրվում ա։ Ծերն էկավ հասավ, ըտեղ ղազերի ծեռտի տակին մի ձի կար կապած։ Ձեռը դրուց էն ձիու միջքին, մեջքը բրձրացավ ձեռի տակին, ղայիմ ձեռով միջքին տվուց՝ ընդուց էլ շատ բրձրացավ։ Էդ ձիուն սկսեց օրոն անիլը, մինչև մի ամիս։ Մի ամսից եդնը էդ ձիուն նստեց, ռավոտվա հացը էրկաթե ամարաթումը կերավ, ճաշվա հացը էրծաթե ամարաթումը կերավ, նրանե եդը գնաց, շատն ու քիչը աստված գիտե։