26. ՓԱՀԼԸՎԱՆԻ ՀԵՔԻԱԹԸ
Ժամանակով ըլել ա մի փահլըվան տղա, չութ վարելիս ա ըլել։ Եզնիքը կարալիս չեն ըլել նրա թափը տանել, վեր ա կացել եզնինքը կըտորել, էկել օխտը փթանոց մի ճիպոտ շինել էրկաթե, հոտաղե առել իրան հետ, գնացել։ Գնացել ա ուշապների ղորուղը մտել։
Ուշապները էկել են, ասել են․— Օձն իր պորտով, ղուշն իր թևով ըստի չի գալի, դու ո՞ւր ես էկել։
Ասել ա․— Որ նեղանում եք, ճիպոտս վեկալեք, ինձ տվեք, ես կերթամ։
Կարացել չեն ճիպոտը վեր ունի, ասել են․— Ախպե՜ր, մենք օխտը ախպեր ենք, օխտը չըլինք, ըլինք ութը, էս նհանգը ըլի մերը։
Ասել ա․— Շա՛տ լավ, ըլի՛նք։
Մենձ ախպոր ախչիկը ըտի ա ըլել, ուզեցել են, որ տան Փահլըվանին։
Ասել ա․ — Ուզում չեմ։ Տվեք էն իմ հոտաղին։
Բերում են էդ հոտաղի հետ պսակում։
Փահլըվանը քաշեց էդ հոտաղին էլ, իրա կնկանն էլ, ասեց.— Ես գնում եմ, էս իմ հոտաղը ու հարսը ձեզ ամանաթ, կիրակուրը պակսացընեք ոչ, զաբնեցնեք ոչ, որ էկա տեհա քաշը պակասել ա, ձեզ կկտորեմ։
Վեկացավ գնաց։
Գնաց ու Սոյլամազ խանումին հասավ։ Սոյլամազ խանումը