ասավ․— Հայիբ քու շաղշիաթին, ջամալին, որ վեր ես կացել էկել ըստի. մենձ Ղովտը Օխտի սարի արանքումն ա, հըրես գալ պըտի, մենձ թիքեդ անկաճդ փչի։
Սա հարցրեց թե․— Որդի ա՞ էդ Ղովտը։
Ախչիկն ասեց.— Էն օխտը սարի արանքումը։
Վե կացավ գնաց, տեհավ օխտը սարի արանքումը Ղովտը քնած ա, վեկացրուց, ճպոտով խփեց, սըպանեց։ Որ սըպանեց, եդ էկավ ախչկա կուշտը։
Ախչկան ասաց.— Ղովտին սըպանեցի, էկա, հրես նրա պռոշները։
Ախչիկն ասեց․— Մարդիս սըպանեցիր, համա իմ վեց տեգրը վերն են, հրես կգան, քեզ կուտեն։
Տղեն ասեց․— Ես քու տեգրերիդ հետ բարեկամացել եմ, ախչիկդ էլ տվել եմ իմ հոտաղին։
— Որ ըտենց ա,— ասում ա ախչիկը,— ես քունն եմ, դու իմը, արի նստի էս խալիչումը, գնանք իմ տեգերտանցը կուշտը։
Տղեն նստեց խալիչի վրա, ախչիկը հանեց մի ճիպոտ, էրետ խալիչին, խալիչեն ամարաթը հետը առավ գնաց, գնա՜ց հասավ տեգերտանցը։
Փահլըվանը վե կալավ քաշեց իրան հոտաղին ու հարսին, տեհավ քսան գըրվանքա պակսել ա, խռովեց, ճիպոտն առավ, որ ղովտերին կտորի։ Սոյլամազ խանումը աղաքն ընկավ, թափեց։
Վեկացան ըղու էլան Փահլեվանը, Սոյլամազ խանումը, մին էլ հոտաղը իրան կնկանովը։ Գնացին մի վերու տեղ, հեռացան։ Տեհան էն վեց ղովտը իրուր հետ կռվեցին, ուզում են բժանվիլ։
Ղովտերից մինն ասեց․֊— Որ ուզում ենք բժանվիլ, մեր ախպերը հազիր մոտիկ ա, գնանք, կանչենք, մեզ բժանի, ըժու կերթա։
Էկան հասան Փահլըվանին, ղանչանք արին, թե․— Եդ գաս, մեզ բըժանես։
Փահլըվանը հարցում արավ, թե․— Ի՞նչ ունեք բաժանելու։
Ասին․— Օխտը փութ ոսկի ունենք, մի չալ-քեչա ունենք, որ օքմին գլխին դնի՝ ղրաղի մարդը նրան տենալ չի, մի ճիպոտ ունենք, որ գետնովը տանք՝ մեր տունը֊տեղը կփչացնի, կտանի ընենց տեղ, որ օքմին տենալ չի, մին էլ մի խալիչա ունենք, որ վրեն նստենք, ճիպոտովը տանք՝ տեղահան կտանի։
Փահլըվանը ասեց․— Գնացեք խալիչեն էլ, ճիպոտն էլ, չալքեչեն էլ բերեք իմ կուշտը։