Այս էջը սրբագրված է
Հոտաղն էլ, հոտաղի կնիկն էլ էկան թոփ էլան քարի գլխին, լաց էլան։ Էնղտար լաց էլան, որ արտասունքով թրջեցին։ Աչքերներուց որ արին կաթեց, քարը կարմրեց, կարմրելով լաշը կարմրեց, Դունյա֊գյոզալի աչքից մի կաթիլ արին ընկավ քարի բերանը՝ քարը կենդանացավ, շունչը բերանն էկավ։ Էլավ նստեց: Դունյա-գյոզալը փառք էրետ աստծուն, որ կենդանացավ, ինքը մովթաճ չմնա։ Էս հադաղին տեհավ՝ թքավորը ղոշունը առած գալիս ա, որ կռվի, Դունյա֊գյոզալին տանի։
Վե կացան Դունյա-գյոզալը մի կռնից, Փահլըվանը մի կռնից կռվեցին, թքավորի ղոշունը ջարդեցին, իրեն էլ սըպանեցին: Խալխը թոփ էլավ, էդ Փահլրվանին իրեն թքավոր դրեց։
Նրանք հասան իրենց մուրազին, դուք էլ հասնիք ձեր մուրազին։ Աստծանե իրեք խնձոր վեր ընկավ, մինն՝ ասողին, մինը՝ լսողին, մինն էլ ալամ աշխարհին։