1. ՄՈԶԻՆ
Ըլում են, չեն ըլում` մի մարդ, մի կնիկ։ Սրանք մի րեխա էլա ունենում չեն։ Շատ ու շատ ռահմով են ըլում։ Ո՛վ թասով ա տալիս ըլում, սրանք խանով են տալիս, ո՛վ խանով ա ըլում տալիս, սրանք ջվալով են տալիս։ Նրանք շատ հարուստ են ըլում. հմա մինն էլ ա նրանց աչքումը գալիս չի ըլում։
Նրանք հենց միալար ասելիս են ըլում. «Է՜հ, ընչներո՞ւս ա պետքն էս ղդար դովլաթը, էս անքուն ցեցը, եբ մենք մի րեխա չունինք, որ նրանով խնդանք, ուրխանանք։ Էրնեկ աստոծ սրա կեսը, կիսի կեսն էր մեզ տվել ու մի սիրուն տղա․․․»։
Եբոր նրանք ջիլիզ պռաված են ըլում, մելներուն կտրած, որ րեխա ունենան, մի դոնում դրանց տուն ա գալիս մի դարվիշ։ Կնիկը որ լիուբուռը ըղքատափայ ա տալիս, դարվիշը հարցնում ա․— Ա՛յ քիրա, ընչի՞ ուրիշնին բռնով ու թասով են փայ տալիս, դու՝ կոդով։
— Է՜հ, ի՞նչ անեմ, ա՜յ իմ աղբեր,— ասում ա պառավը,— լնգլնգան օջախ ենք, անքուն ցեցի տեր, տուն ու դուռը լիքը, ուտող չունինք։ Էտենց լիուբուռը տալիս ենք, յա՛ ֆոգու կլի, յա՛ արևի։
Դարվիշը ջեբիցը հանում ա իրեք խնձոր ու պռավին տալիս․— Էս խնձորնին վե կալ, վրա իրեք օրը մին-մին կե, դեռ տարին չանցկացած՝ տղա կունենաս։