Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/140

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

27. ԵՐԿԻՆՔ ԳՆԱՑՈՂ ՏՂԵՆ

Ժամանակով ըլել ա մի թագավոր, նրան որդի չի ըլել։ մի դեվրիշ ման գալիս ա ըլել, թագավորի կնիկը կոտով, խանով փայ տալիս ա ըլել։

Դավրիշն ասել ա.— Ես շատ տեղեր եմ ման գալի, բռնով, շերեփով են տվել, էս ո՞նց ա, որ դու կոտով, խանով ես տալի։

Թագավորի կնիկն ասըմ ա.— Ինձ էվլաթ չի ըլում, ըսենց տալիս եմ, որ ՚մնի խոսքը առ աստված հասնի, ընձ էլ րեխա ըլի։

Դավրիշն ասըմ ա.— Դուք աստծու ճամփուցը ընկած եք, նահախ երդան տուտսաղ եք անում, կախաղան եք տալի, նահախ խեղդում եք։ Ձեր տուտսաղները վեր թողեք, ասսու ճանապարհին կացեք, մատաղ արեք, մոմ վառեք, թե քեզ երեխա չի ըլի՝ իմ վիզը կտրեցեք։

Թագավորը լսում ա, իրեն տուտսաղները վեր թողում, մատաղ անում, մոմ վառում։ Սրան տարուն վրա մի տղա ա ըլում։

Էն տղեն, ով որ տարով ա մեծանում, նա՝ օրով, գալիս ա հասակը առնում, լավ բանի գործի հասնում։

Որ գործի հասնում ա, թագավորը ասըմ ա․— Փող տանք մեր աղին, ղրգենք բազար, տենանք հըշա դըբա տուն ա, թե դըբա դուս ա։

Հազար մանեթ են տալի, հարուր կապեկ տուն չի բերում, պարապ ա տուն գալի։