Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/141

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թագավորը ասըմ ա կնկանը.— Խազնեքս բաթմիշ արավ, թե նոքար եմ տալի, գլուխ չի ունըմ, թե տանիցը դուս եմ գձում, հեռացնըմ ինձանե, էլ չէ գլուխ ունըմ։

Կնիկն ասըմ ա.— Տար մի տեղ տուր, բալքի ուրիշի հացն ուտի, տան ղադրը իմանա։

Սրանք մտածում են. թագավորը ռանչպարի շոր ա մտնում, վեր ա ունըմ տղին, որ տանի ուրիշ տեղ, գա։

Գնում են մի ծմակի մեջ, տղեն ասըմ ա.— Ծարավ եմ, ջրի տեղ գիտես ո՞չ։

Ասըմ ա.— Հրեն ճամփի տակին, ձորի մեջ ջուր կա, գնա խմե։

Տղեն որ գնում ա ջրի կուշտը, էլ հերը էրևում չի, հերը խուրջինը ճամփումը վեր ա քցում, ինքը եդ դառնում դըբա իրա տունը։

Տղեն ջուրը խմում ա, դուս գալի, տենում ա, որ օչով չկա։

Տղեն միտք ա անում, միտք ա անըմ, ասըմ ա․ «Էլեդ ես կարալ չեմ գնալ իմ հոր կուշտը։ Ես էս ճամփեն կբռնեմ ու կերթամ, յա հարամու ռեխ կընկնեմ, յա մի շենլըկի վրա դուս կըլնեմ»։

Ասըմ ա, ճամփա ընկնում գնում։ Գնում ա, որ ծմակը դուս ա ըլնում, մի դուզ ա ընկնում առաջը, բռնում ա գնում։ Գնում ա տենում դուզի էն ծերին մի ղրալթու ա էրևում, գնում ա տենում ա, որ մի ծառ դուս էկած, մի տուտը երկնքումը, մինը՝ գետնումը, տակին մի լավ ախպուր, սա էդ ախպրի վրեն նստում ա, հաց ուտում։ Քունը տանում ա՝ քնում․ թե շատ ա քնում, թե քիչ ա քնում, տենում ա, որ մի ղոշուն ա գալի դըբա էդ աղբուրը։ Ղոշունը գալիս ա հասնում էդ աղբրանը։

Նազիրը ասըմ ա էդ տղին, թե.— Ի՞նչ մարդ ես։

Ասըմ ա թե.— Ճամփորդ եմ, գնում եմ։

— Դե՛,— ասըմ ա,— գնա էն կողմը նստի, էս թագավորի աղբուրն ա, տարենը մի հետ կըգա սրա վրա քեֆ կանե, մին էրկու օր կմնա, կերթա։

Գալիս են հաց են ուտոսմ, քեֆ անըմ, թագավորը ասըմ ա նազըրին.— Ղոշունը հավաքե քու կուշտը։

Նազըրը բերում հըվաքում ա, թագավորը ասըմ ա.— Ո՞վ կարա էս ծառին վեր ըլիլ, գնալ երկինք, ինձ հմա մի խաբար բերե:

Էս ղոշունից մինն էլ ա կարում չի վեր ըլնի։

Թագավորը նազրին հարցնում ա.— Էլ ունի՞ս մարդ։

Նազըրն ասըմ ա.— Քո ղոշունիցը էլ օքմին չկա, էկա տեհա, որ քու աղբրի կշտին մի տղա ա նստած, էն տղեն ա մնացել։ Տարել եմ ջոկ նստացրել։