Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թագավորը ջգրվում ա.— խի՞ չըբերիր նրան էլ հաց ուտացնեիր, թագավորի հացը կպակասե՞ր։

Կանչեց էն տղին, ասեց թե.— Կարա՞ս էս ծառովը գնաս երկինքը, ինձ հմար մի խաբար բերես։

Տղեն ասաց, թե.— Թագավո՛րն ապրած կենա, թե որ հրաման կըտաս, կերթամ, ինչ պտեմ անիլ։

Էս տղեն էս ծառին վեր էլավ, ոնց որ ղուշը գնա, էնենց գընում ա։

Թագավորը եդնուց ասաց.— Կանգնի, քեզ բան եմ ասում։ Թագավորաց խոսք ա, չի ասվիլ, որ գնաս խաբար բերես՝ աղջիկս ուզես՝ կտամ, քու քաշը խազնա ուզես՝ կտամ, գեղ ուզես, շենլիկ ուզես՝ կտամ, թաքի ինձ հմար էն տեղան խաբար բերես։

Տղեն էլավ երկինք, տեհավ Ուռնեի կալը, ասաց․— Հինգ ցորեն ա, հըլա մին դարմանը չէ։

Տեհավ, որ ըսենց մի դուռը կա, բաց արավ, տեհավ մի պառավ կնիկ, մի հարսը, մեկ էլ մի աղջիկ։

Պառավն ասավ թե.— Ա՛յ տղա,— ասավ,— օձն ուր պորտով, ղուշն ուր թևով ըստեղ կարալ չէր գալ, դու ո՞նց ես էկել։

— Ի՞նչ անեմ,— ասավ,— դեդի ջա՛ն, դե թագավորի հրաման ա, ի՞նչ անեմ։

— Հա՛,— ասըմ ա,— ճամփա ես էկել, սոված կլիս, հաց դրե՛ք, հաց ուտե։

Հարսը աղաքին հաց ա դնում, տղեն նստում ուտում ա։

Հացից եդնա պառավն ասըմ ա.— Ինչի՞ ա թագավորը ղրկել քեզ։

Ասավ.— Թագավորը ղրկել ա, թե ձեր դրութինը ասեք, ինչ գործի եք։

Պառավն ասեց.— Գանք ռանչպարին, որ եզնիքը կլծե իրան չութը, կերթա ֆողերը կվարե, հենչկել ֆողերը պրծնելը տուն չի գալ։ Եփոր պրծավ, էն ֆողի ծերին կնստի, իրան շորերը թափ կտա, որ մի հատիկ էլա բան տուն չգա. կգա քառասուն օր քառասունք կպհե, եդնա կլեղանա, կթամզվի, կիստակվի, եդնա կգա իրան նշանածի կուշտը։ Տենում ե՞ս, էն Ուռնեի կալումը ցորենը կալած ա, հինգ ցորեն ա, մեկ դարմանը չէ։ Հարսս էլ իրան տունը կավլե, չունքի շաբթամուտի, ուրբաթ մտի, կիրակըշտեքի իրիկունը հենչկել ժամի տալը, թե աղբը դուս արավ լավ կըլի, թե ժամից եդացավ տան բարաքաթն էլ հետը կերթա։ Մնաց աղջիկը՝ աղջիկն էլ էն ա մեր ղաքին ղուլլուղ ա անըմ, ջուր ա բերում։ Ես էլ էս տան