վեր ա կենում ղոշունով գալիս ա ըստիան էն կտուրը վեր գալի, մտիկ ա անում։
Իրան նազիրին ասում ա.— Գնա ընդիան մի կրակ բի, ըստի կերակուր էփենք, տան տիրոջն էլ կանչի գա, իրար հետ հաց ուտենք։
Նազիրը գալիս ա դուռը թրըխթրըխկացնում, աղջիկը դուռը բաց ա անում։ Նազիրը որ աղջկան տենում ա՝ ուշքը գնում ա։
- Հա՛,- ասում ա աղջիկը,— ինչի՞ ես էկել։
Ասում ա.— Էկել եմ կրակ տանեմ, համ էլ քու տան տիրոջը թագավորը կանչում ա։
Ասում ա.— Մի սըհաթից կգա, կղարկեմ կգա, դու կրակ առ, գնա՛։
Նազիրը կրակը առնում ա, գնում թագավորի մոտ։
Թագավորը նայում է երեսին, ասում.— Նազի՛ր, էդ ի՞նչ հալումն ես։
Ասում ա.— Թագավորն ապրած կենա, էնդի մի աղջիկ կա, որ ո՛չ գիտենք երկնքիցն ա վեր էկել, ո՛չ գիտենք ֆողեղեն ա, ո՛չ գիտենք հրեղեն ա, քու ազգն ու տակդ էդ թավուր աղջիկ տեհած չի լի։
Մի վախտ անցնում ա, էն տղեն գալիս ա կուշտները, հաց են ուտում, քեֆ անում։ Գնալու վախտը թագավորն ասում ա.— Էս կիրակի մենք քեզ մեձրեցինք, մեկել կիրակի էլ դու պտիս մեզ մեձրի։
Տղեն ասում ա.— Աչքի՛ս վրա, կիրակի օրը մեր ղոնախն եք։
Տղեն գնում ա տուն, աղջիկն ասում ա.— Թագավորն ի՞նչ ասավ։
— Թագավորն ասավ, թե՝ էս կիրակի ես եմ քեզ ղոնախ արել, էն կիրակի էլ դու ես ինձ ղոնախ անելու։
Աղջիկն ասում ա.— Վախիլ մի՛, իմ ձեռի միջին գրած ա՝ ի՛նչ որ ըլելու ա, մենակ իմ մեռնելու օրը չգիտեմ։
Մեկ էլ էկող կիրակի օրը աղջիկը ամեն կերակուր պատրաստում ա, բերում սուփրի վրա շարում, իրան հմա կերակուր վերցնում, մտնում իրա օթախը, մարդուն ասում. — Դուռը փակիր, գնա բազար, մի պառավ բեր, պղնձի կողքին նստացրու, որ կհարցնեն, թե ով ա՞, ասա՝ «Իմ տան տերն ա»։
Տղան գնում ա բազար, տենում ա մի պառավ, առնում ա գալիս։
Թագավորը որ գալիս ա, տենում ա որ կերակուրի հոտը շատ