լավ ա գալի, ասում ա.— Կերակուրի հո՜տը ըսենց ա, ինքը ինչպե՜ս կըլի:
Նի ա մտնում, տենում ա պղնձի կողքին մի պառավ նստած, ծնկները ցից արած, պռոշը քաշ արած։
Ասում ա.— Ա՛յ տղա, քու տան տերը ո՞վ ա։
Ասում ա.— Իմ տան տերը էս պառավն ա։ Թագավորը ուտում-խմում ա, գնում ա տուն, նազիրին կանչում, ձիու պոչով տալի սըպանում, թե՝ ինձ խի՞ խափեցիր, էն տան տերը մի պառավ ա, ոչ թե հյուրի-մալաք։
Մի քանի օր եդնա մի ուրիշ նազիր ղրկում ա, թե.— Գնա էն տղին կանչե, տեղ եմ ղրկելու։
Էս նազիրը գալիս ա դուռը թըխկթըխկացնում, աղջիկը դուռը բաց ա անըմ, նազիրը տենում ա աղջկան, ռանգը գնում ա, ուշագնաց ըլում։
— Մարդդ ո՞ւր ա,— ասըմ ա,— թագավորը կանչում ա:
— Գնա՛,— ասըմ ա,— րիկունս կգա՝ ռավոտը կղարկեմ։
Մարդը րիկունը գալիս ա, ասում ա.— Թագավորը քեզ ուզում ա, գնալ պտիս։
Ռավոդը գնում ա էս մարդը թագավորի մոտ։
— Ա՛յ տղա,— ասում ա,— տատս մահացել ա, ոսկի ղութու բլանիքը հետը տարել ա, քեզ ղարկում եմ էն դունիեն, որ տատի կշտիցը բլանիքը բերես։
Տղան ասում ա.— Գնամ տուն դիպչեմ, գամ գնամ։
Ասում ա.— Գնա՛։
Տղեն գալիս ա տուն, աղջիկն ասում ա.— Թագավորն ի՞նչ ասեց։
Էն էլ ասում ա.— Տատս վախճանվել ա, ոսկի բլանիքը հետը տարել ա, պետք ա գնաս բերես։
Աղջիկն ասում ա.— Իմ ձեռիս միջին գրած ա, ամեն բան էլ գիտեմ, քեզ մի բան Էլ ըլիլ չի, կերթաս էլ, կգաս էլ։ Ես ոնց որ կասեմ, էնենց էլ արա։ Կերթաս թագավորից կուզես մեկ ձի, նա քեզ կտա մի զաբուն ղաթիր, ղիմիշ չի անի, որ լավերիցը տա, նրանից կուզես մի ոչխար, էրկու հատ կակալ։ Կերթաս ղաթրին կնստես, ոչխարը վեր կանես, կդնես առաջդ, էրկու կակալ կդնես ջեբումդ։ Գեղը որ դուս ըլիս, ղաթրին շատ կքշես, վեր կհատես, որ տենուս էլ գնում չի, էնտեղ վեր կգաս, էն դունյու դուռը բաց կլինի, էրկու առծու[1] էրկու կողմը կապած կըլի,
- ↑ Առյուծ—Ծ. Բ.։